ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը բարկացած ասաց, որ ոչ ոք թող իրեն հեռակա չսպառնա: Նա պահանջում է Է. Շարմազանովին հրապարակել Սերժ Սարգսյանի հետ տեղի ունեցած իր հանդիպման ձայնագրությունն ամբողջությամբ, եթե այդպիսին կա: Նա տեղեկացրեց, որ Սերժ Սարգսյանի խոսքով՝ իրենց զրույցը եղել է առանց ձայնագրությունների:
Րաֆֆի Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շատ սիրալիր, հարգալից հանդիպում է եղել:
«Ես ասացի, որ ինքը չի հաղթել, բայց ունի հզոր, մեծ ավանդ արցախյան ազատամարտում: Ասացի՝ դուք շահեկանորեն տարբերվում եք շատ ու շատ քաղաքական այլ գործիչներից, դուք շամպայնը ժամանակից շուտ եք խմել»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
ՀՀ նախագահի թեկնածուի խոսքով՝ կոալիցիա կազմելու կամ պաշտոն զբաղեցնելու առաջարկ չի քննարկվել հանդիպման ժամանակ:
Աղբյուրը՝ Իրավաբան.net