Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի հենակետային վարժարանի ուսուցիչ Վանուհի Բաղրամյանը դժվարանում է հաստատել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տվյալները՝ հեռավար ուսուցման գործընթացում աշակերտների 80 տոկոս մասնակցության վերաբերյալ։
Նա նշում է, որ հեռավար ուսուցումը շատ լուրջ փոփոխություն է հայկական կրթական համակարգում։ Վանուհին վերահաստատում է. ուսուցիչները հիմա ավելի ծանրաբեռնված են, քան նախկինում։
«Ամաչում եմ աշխատավարձի բարձրացման մասին խոսել այս պայմաններում, որովհետև շատ ավելի լուրջ խնդիրներ կան լուծելու։ Իհարկե ծիծաղելի գումար է, շատ դժվար է այդ գումարով ապրելը»,-նշում է Վանուհին։
Մանրամասները՝ տեսանյութում