ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա վերջին «Բարևը» հանրահավաքի շրջանակներում գյումրեցիներինն էր:
Իրավաբան.net-ի թղթակից խոսքով՝ հավաքվածների թիվն հասնում է 10.000-ի: Ոստիկանները պարբերաբար հայտարարում են, որ հանրահավաքն արտոնված չէ:
«Այսքան ցավ, տառապանք, որ տեսել է գյումրեցին, այսօր ասում է՝ ես այլևս չեմ վաճառվում»,- իր ելույթում հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նա խոստացավ, որ Գյումրիում իր տարած հաղթանակը պետք է պահի մինչև վերջնական հաղթանակ և կոչ արեց Սերժ Սարգսյանին ճանաչել հայ ժողովրդի հաղթանակը:
Գյումրեցիները հանրահավաքի ընթացքում շատ ակտիվ են` չնայած առատ տեղացող ձյանը:
Րաֆֆի Հովհաննիսյանը կոչ արեց գյումրեցիների վաղը ժամը 3-ին միանալ Երևանի Ազատության հրապարակում կազմակերպվելիք հանրահավաքին՝ հավաստիացնելով, որ եթե ոստիկանները փորձեն փակել ճանապարհը, կպատժվեն:
Աղբյուրը՝ Իրավաբան.net