Րաֆֆի Հովհաննիսյանի շրջագայությունների ժամանակացույցը

Այսօր Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ վաղը՝ փետրվարի 23-ին, ժամը 12.00-ին ինքը և իր թիմակիցները հանդիպում են ունենալու Աշտարակ քաղաքում` Ներսես Աշտարակցու Մայր հրապարակում: Հանդիպումը շարունակվելու է նույն օրը՝ ժամը 14.30-ին՝ Վանաձորի Արցախ պուրակում, իսկ ժամը 17.00-ին Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատերական հրապարակում: 

Րաֆֆի Հովհաննիսյանը, որպես ի գիտություն, տեղեկացրեց Երևանի քաղաքապետարանին, որ Ազատությա՛ն հրապարակն է և հավաքներ անցկացնելու համար վերջիններս ազատեն, իսկ հաջորդ հանդիպումը Ազատության հրապարակում լինելու է կիրակի օրը, ժամը 15.00-ին:

 

Աղբյուրը՝ Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել