Բարև՛ սիրելի ժողովուրդ – այսպես իր ելույթը սկսեց Ժառանգության կուսակցության վարչության անդամ Անահիտ Բախշյանը՝ այս պահին Ազատության հրապարակում ընթացող ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի և իր թիմակիցների կողմից կազմակերպված հանրահավաքի ժամանակ:
Շարունակելով իր միտքը վերջին սավելացրեց, «Առավոտյան աչքս բացում եմ, առաջին հերթին Ֆեյսբուք եմ սեղմում, տեսնում ես թոռնիկիս գրված մեկնաբանությունը, որին մեծ դժվարությամբ չպատասխանեցի: Սակայն 16 տարեկանների անունից, ես ուզում եմ այս չորս տողը կարդալ ձեզ համար, և տեսնենք, թե ինչպիսի երկիր են ուզում մեր երեխաները, ինչպիսի Հայաստանում են ուզում ապրել նրանք:
«Ուզում եմ թշնամությունը վերանա: Ուզում եմ կոմպրոմիսներ լինեն, ու մարդիրը նկերոջը չմատնի զուտ ինչ որ կուսակցության պատկանելության համար: Ուզում են հավաքարարները զբաղվեն հավաքարարությամբ: Ուսուցիչները՝ ուսուցչությամբ: Էպոսագետները՝ էպոսգրեն: Քաղաքագետները՝ քաղաքականությամ»:
Ամեն մեկը պետք է իր գործով զբաղվի: Պետականությունը չի դրված սահմանադրակության ուղու վրա, ցավոք սրտի, բոլորս ենք զբաղվելու քաղաքացիական հասարակության ձևավորմամբ»»- եզրափակեց իր խոսքը Անահիտ Բախշյանը:
Աղբյուրը՝ Իրավաբան.net