Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին: Ինչպես հայտնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը` քննարկվել է ՀՀ նախագահական ընտրություններին և հետընտրական շրջանին վերաբերող հարցերի լայն շրջանակ: Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը կարևորել են բոլոր գործընթացները ՀՀ Սահմանադրության և օրենքների շրջանակներում իրականացնելու առաջնահերթությունը:
Աղբյուրը` Իրավաբան.net