Զինվորի քվեարկության գաղտնիության խախտման դեպքով քրեական գործ է հարուցվել

Հայաստանի գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանի որոշմամբ՝ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 154 հոդվածի խախտման հատկանիշներով՝ քվեարկության գաղտնիության խախտման դեպքի առթիվ։

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբը Վանաձոր քաղաքի Տարոն 2 թաղամասի թիվ 30 մանկապարտեզում տեղակայված 29/13 տեղամասից լուսանկար էր տարածել, որտեղ երևում էր, թե ինչպես են հետևում քվեախցիկում զինծառայողի քվեարկությանը:

Աղբյուրը՝ Իրավաբան.net 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել