Պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու որոշման կայացումը կվերապահվի՞ ԱԺ էթիկայի հանձնաժողովին

Նիստում քննության է առնվել «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են պատգամավորներ Դավիթ Հարությունյանը և Արփինե Հովհաննիսյանը։

Նրանք առաջարկում են մեկ հերթական նստաշրջանի ընթացքում քվեարկությունների ավելի քան կեսից պատգամավորի բացակայելն անհարգելի համարելու որոշման կայացումը վերապահել ԱԺ էթիկայի հանձնաժողովին։

Կառավարության եզրակացության համաձայն օրենքի նախագիծը խմբագրման կարիք ունի։ 

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել