Ամենահամարձակ ընտրական կեղծիքը, որ հաստատապես հայտնի է, տեղի է ունեցել 1927թ-ին Լիբերիայում:
Չարլզ Քինգը «հաղթեց» նախագահի ընտրությունների ժամանակ:
Նա հայտարարեց, որ իր օգտին քվեարկել է 234.000 մարդ, իսկ դա 15,5 անգամ գերազանցում էր պաշտոնապես գրանցված ընտրողների թիվը:
Նշենք, որ ՀՀ Քրեական օրենսգրքի համաձայն՝ հանցագործություն է համարվում ընտրությունների կամ քվերակության արդյունքները կեղծելը:
Մասնավորապես հանրաքվեի կամ ընտրությունների ընթացքում ձայներն ակնհայտ սխալ հաշվելը կամ ընտրությունների արդյունքները, այդ թվում` արձանագրությունները, դրանց պատճենները, այլ ընտրական փաստաթղթերը և դրանց քաղվածքները ակնհայտ սխալ տվյալներով հաստատելը, քվեատուփ հափշտակելը, համակարգչում ակնհայտ սխալ տվյալներ մուտքագրելը, մուտքագրված տվյալները փոփոխելը, ինչպես նաև որևէ այլ եղանակով ընտրությունների կամ քվեարկության արդյունքները կեղծելը կամ այդ նպատակով ընտրական փաստաթղթերը վերադաս ընտրական մարմիններին սահմանված ժամկետում չներկայացնելը, պատժվում է ազատազրկմամբ` երեքից հինգ տարի ժամկետով:
Աղբյուր՝ Իրավաբան.net