Սնանկության դատարանի միակ կին դատավոր Լիլիթ Կատվալյանը դատավոր է 2009 թվականից։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նա պատմեց, որ դատավորի աշխատանքի որակի վրա մեծ ազդեցություն ունի գերծանրաբեռնվածությունը։ Բարձրագույն դատական խորհուրդը փորձում է խնդիրը լուծել, բայց այն դեռ առկա է։
1999 թվականին Լիլիթ Կատվալյանը աշխատանքի է ընդունվել Փաստաբանների միությունում՝ որպես փաստաբան։
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր։ 2009-ի փետրվարի 27-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: 2018-ի օգոստոսի 10-ին նախագահի հրամանագրով նշանակվել է Սնանկության դատարանի դատավոր:
Դատավորը անդրադարձել է նաև Հայաստանում կանանց նկատմամբ խտրականության դրսևորումներին և«Սնանկության մասին» օրենքում կատարված փոփոխություններին։
Մանրամասները՝ տեսանյութում
Հարցազրույցը՝ Եվգենյա Համբարձումյանի
Լուսանկարները՝ Վահե Վարդանյանի