Սուսաննա Սարգսյանը Հայկուհի Խաչատրյանի հետ ընդհարման և Արթուր Դավթյանին թիրախավորելու մասին

«Հայոց մայրեր» հասարակական շարժման ներկայացուցիչ Հայկուհի Խաչատրյանը օրեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի հանդիսանում փաստաբան Սուսաննա Սարգսյանի վստահորդը։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նա հայտնեց՝ պատճառն այն է, որ Սուսաննա Սարգսյանը պատշաճ չի կատարել փաստաբանի իր պարտականությունները։

«Նա թիրախավորել է Արթուր Դավթյանի անձը, անընդհատ վարկաբեկել, սևացնել, ասում՝ գնացեք հրաժարականը պահանջեք։ Ես էլ հրաժարվեցի։ Բացի այդ, այն հարցումները, որոնք խնդրել էի նրան անել իմ գործի շրջանակներում՝ չարեց»,-նշում է Հայկուհին և հավելում, որ փաստաբանը նաև գումար էր պահանջում իր վստահորդներից, սակայն իր ծառայությունները անվճար էին ներկայացվում։

Սուսաննա Սարգսյանը սակայն հերքում է Հայկուհի Խաչատրյանի հայտնած տեղեկությունները։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել