Փաստաբանս և ևս 2 մայրեր սկսել են ինձ վարկաբեկել ու թիրախավորել Արթուր Դավթյանին․ Հայկուհի Խաչատրյան
«Հայոց մայրեր» հասարակական շարժման ներկայացուցիչ Հայկուհի Խաչատրյանը օրեր առաջ հայտարարել էր, որ այլևս չի հանդիսանում փաստաբան Սուսաննա Սարգսյանի վստահորդը։ Իրավաբան․net-ի հետ զրույցում նա հայտնեց՝ պատճառն այն է, որ Սուսաննա Սարգսյանը պատշաճ չի կատարել փաստաբանի իր պարտականությունները։
«Նա թիրախավորել է Արթուր Դավթյանի անձը, անընդհատ վարկաբեկել, սևացնել, ասում՝ գնացեք հրաժարականը պահանջեք։ Ես էլ հրաժարվեցի։ Բացի այդ, այն հարցումները, որոնք խնդրել էի նրան անել իմ գործի շրջանակներում՝ չարեց»,-նշում է Հայկուհին և հավելում, որ փաստաբանը նաև գումար էր պահանջում իր վստահորդներից, սակայն իր ծառայությունները անվճար էին ներկայացվում։
Սուսաննա Սարգսյանը սակայն հերքում է Հայկուհի Խաչատրյանի հայտնած տեղեկությունները։
Մանրամասները՝ տեսանյութում