Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առվնում Հովիկ Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ կատարել է սուտ մատնություն` հայտնելով, որ անհայտ անձինք իրեն ազատությունից ապօրինի զրկել են:
Բացի դա, խարդախությամբ խոշոր չափերի ուրիշի գույք հափշտակելու դիտավորությամբ, չարաշահելով տարբեր մարդկանց վստահությունը և ներկայանալով որպես ՀՀ Վերաքննիչ դատարանի աշխատակից կամ դատավորի օգնական, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության կողմից աճուրդով վաճառվող ավտոմեքենաները գնելու պատրվակով` վերցրել է խոշոր չափի գումարներ, սակայն վերցրած գումարները օգտագործել է անձնական կարիքների համար և խարդախությամբ տիրացել գումարներին:
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Գործով մեղադրանքը պաշտպանվում է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net