Փետրվարի 13-ին, ժամը 21.00-ին, Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1-ին կուրսի ուսանողներ, Հնդկաստանի Հանրապետության 14 քաղաքացիներ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում են տվել, որ Հնդկաստանի Հանրապետության քաղաքացի, 1987 թ. ծնված Մհեշ Կ.-ն էժան գնով Երևան-Մոսկվա-Դուբայ-Չենայ չվերթի ինքնաթիռի տոմս ձեռք բերելու պատրվակով փետրվարի 7-ին իրենցից յուրաքանչուրից վերցրել է 700-ական դոլար և չարաշահելով իրենց վստահությունը` խաբեությամբ տիրացել այդ գումարի:
Փետրվարի 14-ին, ժամը 19.00-ին, բաժին են դիմել նշված համալսարանում ուսանող Հնդկաստանի Հանրապետության ևս 9 քաղաքացիներ և հաղորդում տվել, որ Մհեշ Կ.-ն նույն պատրվակով փետրվարի 7-ին իրենցից նույնպես վերցրել է 700-ական դոլար և խաբեությամբ տիրացել:
Ձեռնարկվում են միջոցառումներ Մհեշ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:
Ոստիկանության փոխանցմամբ` կատարվում է հետաքննություն:
Լուսանկարը` yerevan.am-ի
Աղբյուրը` Իրավաբան.net