Այսօր ժամանակակից աշխարհում ինտերնետային համակարգը հեղեղված է հաջողության բիզնես ոլորտում հասնելու գաղտնիքների մասին պատմող նյութերով:
Բոլորը կարծում են, որ հաջողակ լինելը բավականին դյորին և արդյունավետ է, մինչդեռ նման մարդիկ ամենից շատ են բախվում խնդիրների և չեն կարողնում հաղթահարել դրանք:
Հավանաբար, նման մի նյութ էլ ընթերցել է Գագիկ Ս.-ն, ով Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության առնվող քրեական գործի շրջանակներում հանդես է գալիս որպես մեղադրյալ: Նարն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2007-2009թթ. ընկած ժամանակահատվածում համատեղելով Սարարտ, Սարգիսշին, Միլշեն և Զույգ Աղբյուր ՍՊ ընկերությունների տնօրենի պաշտոնը և ՀՀ տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ընթացքում առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու միասնական հանցավոր մտադրությամբ, տարածքային հարկային տեսչություններ օրենսդրությամբ նախատեսված հաշվետվություններ, հաշվարկներ չներկայացնելու, ինչպես նաև ներկայացված հաշվետվություններում և հարկման հիմք հանդիսացող այլ պարտադիր փաստաթղթերում ակնհայտ խեղաթյուրված տվյալներ մտցնելով չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով ընդհանուր 47.945.970 ՀՀ դրամ հարկ և պարտադիր այլ վճարներ վճարելուց:
Մեղադրյալ Գագիկ Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Դատարանում մեղադրանքը պաշտպանվում է ՀՀ Գլխավոր դատախազության կողմից:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը`իրավաբան.net