Մի շարք երկրներում, օրինակ Թաիլանդում կան կոկորդիլոսների ֆերմաներ, որտեղ պահվում են հարյուրավոր կոկորդիլոսներ: Այդ ֆերմաներում աշխատող հատուկ մասնագետները կոկորդիլոսների հետ պատրաստում են համապատասխան ներկայացումներ, որոնք ցուցադրվում են հանդիսատեսին:
Այդ ներկայացումները կրում են բավականին վտանգավոր բնույթ, քանի որ ցուցադրման պահին 2-3 մասնագետներ հատուկ առանձնացված վայրում են գտնվում 5-6 կոկոդիլոսների հետ և կատարում են կյանքի և առողջության համար բավականին վտանգավոր գործողություններ:
Ներկայացման ամենաթեժ պահին նրանք մտցնում են իրենց գլուխը կոկորդիլոսի բերանը:
Դժվար է ասել` արդյո՞ք համարվում է Թաիլանդում նման աշխատանքը ծանր կամ վնասակար կամ գուցե առանձնապես ծանր կամ վնասակար, սակայն Հայաստանում վայրի կենդանիների հետ աշխատանքը նշված կատեգորիաներից որևէ մեկի մեջ ընդգրկված չէ:
Բացի այդ, ՀՀ աշխատանքային օրենսգիրքը չի պարունակում ծանր, վնասակար, առանձնապես ծանր և առանձնապես վնասակար աշխատանքների սահմանումը:
Աղբյուրը` Իրավաբան.net