Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետները մտահոգված են Եվրոպական միության երկրներում հանրային ոլորտում աշխատող կանանց վիճակով:
Խնդիրը կայանում է նրանում, որ այդ երկրներում միջոցների տնտեսման խիստ քաղաքականության արդյունքում կրճատվում են աշխատատեղերը, աշխատավարձերը և արտոնությունները, ինչն ավելի շատ կանդրադառնա կանանց վրա: Այդ ամենը կխախտի նաև գենդերային հավասարությունը:
Կազմակերպության փորձագետները համարում են, որ հանրային ոլորտում աշխատանքը կորցնելու վտանգի առջև նախևառաջ գտնվում են Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Նիդերլանդների, Ֆրանսիայի և Շվեդիայի կանայք:
Աղբյուրը` Իրավաբան.net