Ալվինա Մ-ն դիմում է ներկայացրել Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` անձի նույնացման վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատման պահանջի մասին:
Ուսումնասիրելով դիմումը և կից ներկայացված փաստաթղթերը` դատարանը գտել է, որ դիմումի ընդունումը ենթակա է մերժման, քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատարանը փաստերի հաստատման վերաբերյալ քննում է այն գործերը, որոնք վերաբերում են` 1. անձանց ազգակցական հարաբերություններին.
2. անձի` ուրիշի խնամքի տակ գտնվելուն.
3. ծննդյան, որդեգրման (դuտերագրման), ամուuնության, ապահարզանի և մահվան գրանցմանը.
4. անձի` որոշակի ժամանակում և որոշակի հանգամանքներում մահվանը, եթե քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմինները մերժում են մահվան գրանցումը.
5. ժառանգությունն ընդունելուն և ժառանգության բացման վայրին.
6. դժբախտ պատահարին.
7. իրավունք uահմանող փաuտաթղթերի պատկանելությանը, բացառությամբ անձնագրի և զինվորական փաuտաթղթերի.
8. uեփականության իրավունքով գույքի տիրապետմանը.
9. անհաղթահարելի ուժի առկայությանը:
Նույն օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատարանը օրենքով նախատեսված դեպքերում, քննում է իրավաբանական նշանակություն ունեցող այլ փաստեր:
Տվյալ պարագայում Ալվինա Մ-ի դիմումում առկա պահանջը` անձի նույնացման վերաբերյալ իրավաբանական նշանակություն ունեցող փաստի հաստատումը, նախատեսված չէ օրենքով, հետևաբար որպես այդպիսին այն ենթակա չէ դատարանում քննության:
Աղբյուրը` Իրավաբան.net