Ձևավորված ավանդույթի համաձայն` փետրվարի 11-ին Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում դատավորներին և աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ դատավորներ Անի Հարությունյանին և Ռաֆիկ Խանդանյանին:
Դատավորներ Անի Հարությունյանը և Ռաֆիկ Խանդանյանը Վարչական դատարանի դատավորներ են նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի 2012թ. հունվարի 31-ի հրամանագրով:
Արդարադատության խորհրդի նիստում, Հայաստանի Հանրապետության Նախագահի ներկայությամբ և հանդիսավոր պայմաններում դատավորները տվել է ՀՀ դատական օրենսգրքի 124-րդ հոդվածով սահմանված երդում` ստանձնելով դատավորի պաշտոնը:
Հիշեցնենք, որ դատավորների հետ նման հանդիպումները, միաժամանակ, կրում են աշխատանքային խորհրդակցության ձևաչափ, որի ընթացքում քննարկվում են դատական իշխանությանն առնչվող բազմաթիվ հարցեր:
Այս հանդիպմանը ևս Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը դատավորների հետ քննարկեց արդարադատության, ինչպես նաև կազմակերպչական բնույթի բազմաթիվ հարցեր: Տեղեկացնում են ՀՀ դատական դեպարտամենտից:
Լուսանկարները՝ https://dataran.am-ի:
Աղբյուրը` Իրավաբան.net