ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը այսօր ժամը 12.25-ին իր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի միջոցով ետ է վերցրել ընտրությունները երկշաբաթյա ժամկետով հետաձգելու վերաբերյալ ՍԴ ներկայացրած իր դիմումը: Իրավաբան.net-ին տեղեկացնում է ՀՀ սահմանադրական դատարան մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը:
Հիշեցնենք, որ երեկ՝ փետրվարի 10-ին ժամը 16:30-ին, Պարույր Հայրիկյանն իր ներկայացուցիչ Լևոն Բաղդասարյանի հետ միասին ՀՀ սահմանադրական դատարան ներկայացրել էր դիմումը` ՀՀ Սահմանադրության 52 հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 75 հոդվածի հիմքերով ՀՀ նախագահի թեկնածուի համար առաջացած խոչընդոտներն անհաղթահարելի ճանաչելու վերաբերյալ:
Աղբյուրը` Իրավաբան.net