Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում Էդգար Գ.-ի դեմ հարուցված քրեական գործը:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, չարաշահելով Սուրեն Ն.-ի վստահությունը, խաբեությամբ, բանկում գրավադնելու և գումարը վճարելու պատրվակով, նրանից վերցրել է Տոյոտա-Սեկվոյա ավտոմեքենան, ձևակերպել է իր անվամբ, որից հետո ավտոմեքենան 3.500.000 ՀՀ դրամի դիմաց գրավադրել է Ոսկե Լումա ՍՊԸ-ին պատկանող գրավատանը, իսկ ստացված գումարը ծախսել է իր կարիքների համար` Սուրեն Ն.-ին պատճառելով առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 6.226.720 ՀՀ դրամի գույքային վնաս։
Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Դարանում մեղադրանքը պաշտպանում է Արաբկիր Քանաքեռ-Զեյթուն վարաչական շրջանների դատախազության դատախազ Էդգար Պետրոսյանը:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net