Ազգային ժողովում այսօր՝ նոյեմբերի 18-ին, քննարկվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների թեկնածուների հարցը։
Մտքերի փոխանակաման ժամանակ ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Սուրեն Գրիգորյանը, ով իր խոսքում անդրադարձավ հանձնաժողովի ձևավորման հարցին։
«Միջազգային փորձի տեսանկյունից սուտ կլինի ասել, որ միանշանակ ընդունելի կամ ոչ ընդունելի է նման ձևաչափով ձևավորումը, բայց ես, մյուս կողմից հեռու եմ այն մտքից, որ մենք պետք է ուղղակի դասագրքային ճշմարտություններն առանց քաղաքական և ժամանակագրական իրավիճակի հետ համադրելու՝ ուղղակի կիրառենք, առավել ևս այն դեպքում, պարոն Բաբաջանյան, որ ձեր կողմից բազմիցս բարձրաձայնվող այդ մրցութային հանձնաժողովի կողմից փորձը մենք տեսել ենք՝ ինչի է հանգեցրել, մասնավորապես, շատ ակներև անձանց կողմից սեփական երեխաներին այդ հանձնաժողվում ներառելու, ոչ միայն երեխաներին, այլ նաև նույն հասարակական կազմակերպության մեկ այլ աշխատողներին, օդում կախված լուրերով, այդ ՀԿ-ի մեկ այլ աշխատողին հետագայում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում տեսնելու։ Ասածս ինչն է, ես գիտեմ, որ դուք սկզբունքի մասին եք խոսում, և իմ բերած օրինակը բնավ չի նշանակում, որ այս մոդելը սխալ է, ինչը ունեցել ենք մի հատ սխալ նախադեպ, բայց այս օրինակը ցույց է տալիս, որ նշելը՝ ՀԿ-ների կողմից առաջադրման պարագայում որևիցե խնդիր չկա երաշխիքների մասով, դա հեքիաթ է, ներողություն եմ խնդրում, որովհետև մենք պետք է հասկանանք, որ գործ բոլոր տեղերը մենք ունենք մարդականց հետ, մարդականց հետ՝ ԱԺ-ում, մարդկանց հետ՝ ՀԿ-ներում։
Իրավաբան.net-ը կապ հաստատեց Իրավաբանների հայկական ասոցիացիայի գործադիր տնօրենի հետ։ Սուրեն Գրիգորյանի ելույթին ի պատասխան, ՀԿ-ի գործադիր տնօրենը նշեց․ «Հարկ չեմ համարում անդրադառնալ տվյալ անձի ելույթին, հատկապես այն դեպքում, երբ նրա ղեկավարի կողմից հնչեցված նմանատիպ մի այլ էժանագին մանիպուլյացիայի վերաբերյալ արդեն անդրադարձ կատարվել է։ Խորհուրդ եմ տալիս կարդալ այն․