Ի՞նչ սննդամթերք կարող է վաճառվել դպրոցի բուֆետում․ առողջապահության նախարարի հրաման

Առողջապահության նախարարի 2014 թ․-ի հունիսի 6-ի N 32-Ն հրամանով սահմանվում են «Հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների սննդի կազմակերպմանը ներկայացվող հիգիենիկ պահանջներ» սանիտարական կանոնները և նորմերը։

Իրավաբան.net-ը տեղեկացնում է, որ հրամանի 4-րդ մասի համաձյան սահմանվում են սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման ներկայացվող պահանջները։

Այսպիսով, ուսումնական հաստատություններում սովորողների լրացուցիչ սնունդը կազմակերպվում է բուֆետների միջոցով:

  • Բուֆետներում սառը խորտիկները վաճառվում են ցուցադրասառնարանից և իրացվում են մեկ ժամվա ընթացքում:
  • Բուֆետներում իրացվող սննդամթերքի ցանկը յուրաքանչյուր ուսումնական տարվա սկզբին հաստատվում է ուսումնական հաստատության ղեկավարի կողմից:
  • Սովորողների լրացուցիչ սննդի կազմակերպման համար սննդամթերքի ցանկը ներկայացված է ստորև․

ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՍՆՆԴԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ՑԱՆԿ

Հ/հ Սննդամթերքի անվանումը Քաշը(գ) / Ծավալը (մլ) Նշումներ
1. Մրգեր

Վաճառվում է նախապես լվացված և փաթեթավորված (ըստ տեսականու) ապրանքատեսականի
2. Շշալցված խմելու ջուր (չգազավորված)

Մինչև
500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի
3. Թեյ, կակաո կաթով և շաքարով

200 մլ

Տաք ըմպելիքները պատրաստվում են անմիջապես իրացումից առաջ կամ պահվում են մարմիտի վրա պատրաստելու պահից 3 ժամից ոչ ավելի
4. Հյութեր հատապտուղներից և մրգերից

Մինչև
500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
5. Կաթ և կաթնային ըմպելիքներ (2,5-3,5% յուղայնության)

Մինչև
500 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի
6. Կաթնաթթվային ըմպելիքներ (մածուն, կեֆիր, յոգուրտ)

Մինչև
200 մլ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
7. Կաթնաշոռային արտադրանք (մինչև 9 % յուղայնության), բացի կաթնաշոռային պանրիկներից

Մինչև
125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
8. Բուտերբրոդների համար պանիրներ

Մինչև
125 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի` ցուցադրասառնարանի առկայության պայմանով
9. Հաց և հացաբուլկեղեն

Մինչև 100 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

10.

Ընկուզեղեն (բացի գետնանուշից, աղի պիստակից), չրեղեն

Մինչև
50 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

11.

Արդյունաբերական արտադրության ալրային հրուշակեղեն (թխվածքաբլիթ, քաղցրաբլիթ, վաֆլի, մինիկեքս), այդ թվում՝ միկրոնուտրիենտներով հարստացված (վիտամինացված)

Մինչև
50 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` սպառողական փաթեթավորմամբ (ըստ տեսականու) ապրանքատեսականի

12.

Շաքարային հրուշակեղեն` իրիս, զեֆիր, կոնֆետներ, (բացառությամբ առանց մրգային միջուկի

կարամելից), այդ թվում՝ միկրոնուտրիենտներով հարստացված (վիտամինացված), շոկոլադ

Մինչև
25 գ

Իրացվում է միայն սննդարդյունաբերության արտադրության` ըստ տեսականու սպառողական փաթեթավորմամբ ապրանքատեսականի

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել