Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը տեղեկացնում է, որ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն՝
Եթե 100 000 դրամ և ավելի բռնագանձման ենթակա գումարով կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, պարտապանը չի կատարում կատարողական թերթի պահանջները, և պարտապանի գույքը բավարար չէ բռնագանձվող գումարը լրիվ մարելու համար, ապա պարտապանը պարտավոր է կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումը հանձնելուց հետո՝ 20 օրվա ընթացքում, սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքի և գույքային իրավունքների, այդ թվում՝ պահանջի իրավունքի, կազմի, քանակի և գտնվելու վայրի մասին հայտարարագիր ներկայացնել հարկադիր կատարողին:
Հայտարարագրի ձևին և կարգին կարող եք ծանոթանալ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության պաշտոնական կայքում։ Տես՝ այստեղ։