Վաչագան Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2012թ. սեպտեմբերի վերջին իր սեփականաշնորհված հողամասի մոտակայքում վայրի ձևով աճած կանեփի բույսերից առանց իրացնելու նպատակի, իր օգտագործման համար, ապօրինի պատրաստել և պահել է խոշոր չափերի` ընդհանուր 299,8 գրամ քաշով չորացված մարիխուանա տեսակի թմրամիջոց:
Թմրամիջոցը 27-10-2012թ. ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցների կողմից կատարված զննությամբ հայտնաբերվել է նրա տան բակում գտնվող չօգտագործվող «Վոլգա» մակնիշի լվացքի մեքենայի միջից:
Վաչագան Ս.-ին մեղադրվում է ՀՀ քր.օրի 268հ.2-րդ մասի 2-րդ կետով նախատեսված արարքի կատարման, այսինքն՝ առանց իրացնելու նպատակի խոշոր չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելու, վերամշակելու, ձեռք բերելու, պահելու, փոխադրելու կամ առաքելու մեջ, որը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Վաչագանի Ս.-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Սույն քրեական գործը գտնվում է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում, գործի քննությունը նշանակված է հունվարի 14-ին:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net