Կասեցվել են դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները

Կասեցվել են Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները:

Այս մասին տեղեկությունը Իրավաբան.net-ի հետ զրույում հաստատեց Բարձրագույն դատական խորհրդի անդամ Գրիգոր Բեքմեզյանը:

Նրա խոսքով, ԲԴԽ-ն վաղը հնդես կգա հայտարարությամբ:

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում խուզարկություն էր կատարվել Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Խուզարկության ընթացքում առգրավել են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

«Առգրավվել են դատավորի և նրա օգնականների համակարգիչները։ Հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Առգրավվել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի փաստաթղթեր և կրիչներ»,-Իրավաբան.net-ի հետ զրույցում նշել էր նրա փաստաբանը՝ Գեորգի Մելիքյանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել