Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակից առգրավվել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ. Գեորգի Մելիքյան

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի փաստաբան Գեորգի Մելիքյանը Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց, որ դատավորի աշխատասենյակում  կատարված խուզարկության ընթացքում ագրավվել են 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործին առնչվող փաստաթղթեր և կրիչներ։

«Առգրավվել են դատավորի և նրա օգնականների համակարգիչները։ Հաղորդում եմ ներկայացրել ՀՔԾ-ի և ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների վերաբերյալ: Առգրավվել են բացառապես Ռոբերտ Քոչարյանի գործին վերաբերելի փաստաթղթեր և կրիչներ»,-նշեց փաստաբանը:

Ավելի վաղ ՀՔԾ-ից հայտնել էին, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում:

Հիշեցնենք, որ Դավիթ Գրիգորյանը 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել