Խուզարկություն է կատարվել դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում. ՀՔԾ

Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակներում խուզարկություն է կատարվել առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակում: Այս մասին Իրավաբան.net-ին հայտնում են ՀՔԾ  մամուլի ծառայությունից:

Այլ մանրամասներ դեռ չեն հայտնվում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռոբերտ Քոչարյանի գործը քննող երկու դատավորների անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը:

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը և Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը դիմել են ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն՝ իրենց անվտանգությունն ապահովելու համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել