Սլավիկ Թորոսյանը դատական համակարգում աշխատում է 1996 թվականից: 2016 թվականի հունվարի 8-ին ՀՀ նախագահի հրամանագրով նա նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թ-ին, դեռևս Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սլավիկ Թորոսյանը հայտարարագրել է. 30 միլիոն դրամ, 10 հազար ռուբլի, 10 հազար դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 6 միլիոն 866 հազար դրամ:
2012 թ-ին նրա խնայողութունները մնացել են նույնը, իսկ եկամուտը կազմել է 5 միլիոն 923 հազար դրամ:
2013 թ-ին դատավորի խնայողությունները մնացել են 30 միլիոն դրամ և 10 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7 միլիոն 249 հազար դրամ:
2014 թ-ին դրամական միջոցները մնացել են նույնը, եկամուտը կազմել է 8 միլիոն 127 հազար դրամ:
2015 թ-ին դատավորը 45 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն դրամ և 10 հազար դոլար: Եկամուտը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից, կազմել՝ 35 միլիոն 330 հազար դրամ:
2016 թ-ին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս, Սլավիկ Թորոսյանը հայտարարգրել է.
- 2 բնակարան,
- հողամաս
- 10 միլիոն դրամ, 10 հազար դոլար:
2016 թվականի տարեկան հայտարարգրից պարզ է դառնում, որ դատավորի որդին՝ Դավիթ Թորոսյանը զբաղեցնում է ԱԱԾ քննչական վարչության ավագ քննիչի պաշտոնը: Հարկային տարվա վերջում դատավորը հայտարարագրել է աշխատավարձից ստացված եկամուտը՝ 10 միլիոն 230 հազար դրամ:
2017 թ-ին Սլավիկ Թորոսյանը 20 հազար դոլար փոխառություն է հանձնել: Նրա խնայողությունները կազմել են 2 միլիոն դրամ և 12 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 10 միլիոն 293 հազար դրամ:
2018 թ-ին դատավորը 12 միլիոն դրամով բնակարան է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները կազմել են կես միլիոն դրամ և 12 հազար դոլար: Եկամուտը կազմել է 10 միլիոն 260 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Սլավիկ Թորոսյանի կինը՝ Սուսաննա Սամսոնյանը հայտարարագրել է.
- 2011 և 2012 թ.-ներին – 11 միլիոն դրամ, 5000 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 1 միլիոն 680 հազար դրամ:
- 2013 թ. – 11 միլիոն դրամ, 5 000 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 1 միլիոն 920 հազար դրամ:
- 2014 թ. – 10 միլիոն դրամ, 5 000 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2 միլիոն 350 հազար դրամ:
- 2015 և 2016 թ.-ներին – 11 միլիոն դրամ, 5 000 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2,5 միլիոն դրամ:
- 2017 թ. – 20 հազար դոլար փոխառություն է հանձնել: Դրամական միջոցները կազմել են՝ 2 միլիոն դրամ, 5000 դոլար: Եկամուտը՝ 2,5 միլիոն դրամ:
- 2018 թ. – 12 միլիոն դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Դրամական միջոցները կազմել են 2 միլիոն դրամ, 5000 դոլար: Եկամուտը՝ շուրջ 2,5 միլիոն դրամ:
Ստորև ծանոթացեք նաև դատավոր Սլավիկ Թորոսյանի կենսագրությանը
Սլավիկ Թորոսյանը ծնվել է 1959 թվականին Հրազդանի շրջանի Ալափարս գյուղում։
1982 թվականին ընդունվել և 1988 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը`ստանալով իրավաբանի որակավորում։
1983 թվականին ընդունվել և 1986 թվականին գերազանցությամբ ավարտել է ՀՀ Մարքսիզմ-Լենինիզմի համալսարանի երեկոյան բաժինը։
1976 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է տարբեր հիմնարկներում՝ որպես բանվոր։
1978 թվականից մինչև 1980 թվականը ծառայել է Սովետական բանակում։
1989 թվականից 1991 թվականն աշխատել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմում՝ որպես հրահանգիչ։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Հրազդանի շրջխորհրդի սոցապ բաժնի վարիչի պաշտոնում։
1996 թվականից աշխատել է Հրազդանի տարածքի դատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
2018 թվականի հուլիսի 27-ին ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընդգրկվել է Կարգապահական հարցերի հանձնաժողովի կազմում: