Արթուր Սմբատյանը մինչ 2015 թ-ին վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնում նշանակվելը աշխատել է Եղեգնաձորի շրջանի, Սյունիքի, Վայոց Ձորի մարզերի, Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարաններում:
Իրավաբան.net-ը շարունակում է Ձեզ ներկայացնել դատական համակարգի ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թ-ին, երբ Արթուր Սմբատյանը Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն նրա դրամական միջոցները կազմել են 25 միլիոն դրամ, իսկ եկամուտները՝ 6 միլիոն 709 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2012 թվականին նրա դրամական միջոցները մնացել են նույնը, իսկ աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են շուրջ 7 միլիոն դրամ:
2013 թ-ին նրա դրամական միջոցները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 23 միլիոն 200 հազար դրամ, եկամուտները կազմել են 7 միլիոն 610 հազար դրամ:
2014 թ-ին դատավորի խնայողությունները կազմել են 24,5 միլիոն դրամ, եկամուտները՝ 8 միլիոն 162 հազար դրամ:
2015 թ-ին՝ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Արթուր Սմբատյանը հայտարարագրել է.
- անհատական բնակելի տուն,
- երկու հողամաս,
- 24 միլիոն 500 հազար դրամ,
- եկամուտները՝ պաշտոն ստանձնելու օրվա դրությամբ՝ 10 միլիոն 588 հազար դրամ:
2015 թվականի տարեկան հայտարարգրից պարզ է դառնում, որ նրա եկամուտները ստացվել են 2 աշխատավարձերից կազմել շուրջ 10 միլիոն դրամ, իսկ խնայողությունները մնացել են նույնը:
2016 թ-ին դատավոր Արթուր Սմբատյանը մեկուկես միլիոն դրամի դիմաց օտարել է Mercedes Benz C 180 մակնիշի ավտոմեքենա և 4 միլիոն դրամի դիմաց ձեռք է բերել Toyota Camry 2.4 մակնիշի ավտոմեքենա:
Նրա դրամական միջոցները կազմել են 24,5 միլիոն դրամ: Եկամուտները ստացվել են 2 աղբյուրից՝ աշխատավարձից և ստացած փոխառությունից և կազմել է 12 միլիոն 757 հազար դրամ:
2017 թվականին նրա խնայողությունները մնացել են նույնը, եկամուտը ստացվել է աշխատավարձից և կազմել է 10 միլիոն 330 հազար դրամ:
2018 թ-ին դատավորի հայտարարագրից պարզ է դառնում, որ նրա որդին՝ Վազգեն Սմբատյանն աշխատում է որպես դատախազ: Դրամական միջոցները կազմել են 24,5 միլիոն դրամ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 10 միլիոն 214 հազար դրամ:
Դատավոր Արթուր Սմբատյանի կինը՝ Անահիտ Ավետսիյանը հայտարարագրել է.
- 2011 թ-ին՝ 1 միլիոն դրամ և աշխատավարձից ստացված եկամուտը՝ շուրջ 1,5 միլիոն դրամ:
- 2012 թ-ին՝ 1 միլիոն դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 1 միլիոն 572 հազար դրամ:
- 2013 թ-ին՝ 225 հազար դրամ, իսկ եկամուտը կազմել է 1 միլիոն 821 հազար դրամ:
- 2014 թ-ին դրամական միջոցները կազմել են 430 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2,5 միլիոն դրամ:
- 2015 թ-ին նա հայտարարգրել է 550 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն դրամ:
- 2016 թ-ին խնայողությունները մնացել են նույնը, եկամուտը կազմել է 2 միլիոն 958 հազար դրամ:
- 2017 թ-ին նրա դրամական միջոցներում շարժ չի կատարվել, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 3 միլիոն դրամ:
- 2018 թ-ին դատավորի կնոջ դամական միջոցները կազմել են 550 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 3 միլիոն 329 հազար դրամ:
Դատավորի որդին՝ Վազգեն Սմբատյանը, ով որպես դատախազ է աշխատում,
- 2011 թ-ին հայտարարգրել է աշխատավարձից ստացված եկամուտը՝ 1,5 միլիոն դրամ,
- 2012 թ-ին՝ երկու աշխատավարձերը՝ 1 միլիոն 362 հազար դրամ:
- 2013 թ-ին նա շարաժական գույքի հետ կապված գործարք է կատարել, նրա եկամուտները ստացվել են աշխատավարձից և ստացված փոխառությունից ու կազմել 2 միլիոն 956 հազար դրամ:
- 2014 թ-ին նրա եկամուտները կազմել են 1,5 միլիոն դրամ:
- 2015 թ-ին աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 2 միլիոն 163 հազար դրամ:
- 2016 թ-ին Վազգեն Սմբատյանի եկամուտները կազմել են 2 միլիոն 329 հազար դրամ:
- 2017 թ-ին նրա եկամուտները կազմել են 2 միլիոն 391 հազար դրամ:
- 2018 թ-ին դատավորի որդու եկամուտները ստացվել են 3 աշխատավարձից և կազմել շուրջ 2,5 միլիոն դրամ:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Արթուր Սմբատյանի դուստրը՝ Նարե Սմբատյանի 2015-017 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ, իսկ 2018 թ-ին նա հայտարարգրել է աշխատավարձից ստացված եկամուտը՝ 624 հազար դրամ:
Ստորև ծանոթացեք նաև դատավորի կենսագրությանը:
Արթուր Սմբատյանը ծնվել է 1955 թվականին Եղեգնաձոր քաղաքում։
1974 թվականից մինչև 1979 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1979 թվականից մինչև 1983 թվականն աշխատել է նոտար ՀՍՍՀ Արդարադատության նախարարության Եղեգնաձորի շրջանի պետական նոտարական գրասենյակում։
1983 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ համակարգում։
1994 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Եղեգնաձորի շրջանի ժողդատարանի դատավոր։
1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Սյունիքի մարզի դատախազի ավագ օգնական։
2000 թվականից մինչև 2001 թվականն աշխատել է Վայոց Ձորի մարզի դատախազի օգնական։
2001 թվականից մինչև 2015 թվականն աշխատել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
2015 թվականի ապրիլի 16-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:
Ալիսա Չիլինգարյան