Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանի գույքը և եկամուտները

Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Գագիկ Խանդանյանը դատական համակարգում է 2000 թվականից:

2000 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2005 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականից արդարադատության խորհրդի անդամ է:

2016 թվականի հունվարի 8-ից նախագահի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Նշենք, որ Գագիկ Խանդանյանի որդին, Ռաֆիկ Խանդանյանը նույնպես դատավոր է:

Իրավաբան.net-ը շարունակում է ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

2011-ին Գագիկ Խանդանյանը, զբաղեցնելով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարագրել է 18,5 միլիոն դրամ, 34 հազա դոլար և 9 միլիոն 522 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն-5 միլիոն 722 հազար դրամ,
  • Նվիրատվություն-3 միլիոն 800 հազար դրամ: 

2012-ին դատավորը հայտարարագրել է 18 միլիոն 800 հազար դրամ, 35 հազար դոլար և 7 միլիոն 506 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2013-ին դատավորը հայտարարագրել է 19 միլիոն 500 հազար դրամ, 35 հազար դոլար և 9 միլիոն 938 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն-8 միլիոն 738 հազար դրամ,
  • Նվիրատվություն-1 միլիոն 200 հազար դրամ: 

2014-ին Գագիկ Խանդանյանը հայտարարագրել  է 20 միլիոն դրամ, 35 հազար դոլար և 6 միլիոն 961 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2015-ին դատավորը ձեռք է բերել 40 միլիոն դրամ արժողությամբ բնակարան և ավտոտնակ՝ 5 միլիոն դրամ արժողությամբ: Վերջինս հայտարարագրել է նաև 8 միլիոն 523 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2016-ին, ստանձնելով վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավորի պաշտոնը Գագիկ Խանդանյանը հայտարարագրել է բնակարան, ավտոտնակ, 25 միլիոն 900 հազար դրամ, 26 հազար դոլար:

2016-ի տարեկան հայտարարագրում դատավորը նշել է բաժնեմասերի ձեռք բերման մասին՝ 5000 և 25 հազար դրամի չափով: Դրամական միջոցները կազմել են 22 միլիոն դրամ, 37 հազար դոլար: Պաշտոնյան հայտարարագրել է նաև 9 միլիոն 299 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

2017-ին Գագիկ Խանդանյանը հայտարարագրել է 24 միլիոն 500 հազար դրամ, 40 հազար դոլար և 9 միլիոն 235 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2018-ին դատավորը հայտարարագրել է 25 միլիոն 300 հազար դրամ, 45 հազար դոլար և 9 միլիոն 187 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձերից:

Դատավորի կինը, Գամջյան Հռիփսիմեն, 2011-ին հայտարարագրել է 25 միլիոն 200 հազար դրամ, 24 հազար դոլար և 3 միլիոն 80 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից:

  • Աշխատանքի վարձատրություն-350 հազար դրամ,
  • Նվիրատվություն-330 հազար դրամ,
  • Նվիրատվություն-2 միլիոն 400 հազար դրամ:

2012-ին վերջինս հայտարարագրել է 25 միլիոն 700 հազար դոլար, 24 հազար 300 դոլար և 2 միլիոն 20 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2013-ին Գամջյան Հռիփսիմեն հայտարարագրել է 25 միլիոն 900 հազար դրամ, 24,500 դոլար և 2 միլիոն 312 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2014-ին վերջինս հայտարարագրել է 25. 900 հազար դոլար, 25 հազար դոլար և 2 միլիոն 309  հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2015-ին Գամջյան Հռիփսիմեն հայտարարագրել է 25 միլիոն 900 հազար դրամ, 26 հազար դոլար և 2 միլիոն 610 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2016-ին դատավորի կինը հայտարարագրել է 27 միլիոն 700 հազար դոլար, 26 հազար դոլար և 2 միլիոն 101 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2017-ին Գամջյան Հռիփսիմեն հայտարարագրել է 28 միլիոն դրամ, 27 հազար դոլար և 1 միլիոն 974 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:

2018-ին վերջինս հայտարարագրել է 25 միլիոն 500 հազար դրամ, 27 հազար դոլար և 1 միլիոն 450 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է մաշխատավարձից:

Դատավորի դուստրը, Աշխեն Խանդանյանը ներկայացրել  է 2011 և 2012 թվականների հայտարարարագրեր: 2011-ին նա հայտարարագրել է 1 միլիոն 300 հազար դրամ,  2012-ին դատավորի դուստրը հայտարարագրել է 1 միլիոն դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:

Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը

Ծնվել է 1959 թվականին Գավառ քաղաքում։

1978 թվականից մինչև 1983 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։

1983 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Կամոյի «Դիպոլ» արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։

1986 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է ստաժոր Կրասնոսելսկի շրջանային դատախազությունում։

1987 թվականից մինչև 1988 թվականն աշխատել է Կրասնոսելսկի շրջանային դատախազության քննիչ։

1988 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է Սևանի շրջանային դատախազության քննիչ, այնուհետև մինչև 1997 թվականը՝ որպես ավագ քննիչ։

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սևանի միջշրջանային դատախազի տեղակալ։

1999 թվականից մինչև 2000 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի դատախազի տեղակալի պաշտոնում։

2000 թվականից մինչև 2005 թվականն եղել է Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր։

2005 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Շենգավիթ համայնքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։

2009 թվականից մինչև 2016 թվականն աշխատել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:

2014 թվականից ՀՀ արդարադատության խորհրդի անդամ է:

2016 թվականի հունվարի 8-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել