Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանը դատական համակարգում է 1996 թվականից։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Ապարանի շրջանի վարչական տարածքի դատավոր։
1999 թվականից մինչև 2014 թվականը աշխատել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 13-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին, շարունակելով ստանձնել Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, Ռ․ Բարսեղյանը հայտարարագրել է կամուտը՝ 10 միլիոն 36 հազար դրամի չափով, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 9 միլիոն 36 հազար դրամ,
- Ստացված փոխառություն -1 միլիոն դրամ:
2012 հարկային տարում դատավորը հայտարարագրել է եկամուտ՝ 9 միլիոն 401 հազար դրամի չափով, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 8 միլիոն 401 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 1 միլիոն դրամ:
2013 թվականին Ռ․ Բարսեղյանը հայտարարագրել է 12 միլիոն 931 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրներից․
- Աշխատավարձ – 9 միլիոն 931 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 1 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն – 2 միլիոն դրամ:
2014 թվականի սկզբին բարձրաստիճան պաշտոնատար անձը հայտարարագրել է հանձնված կամ վերադարձված փոխառություն՝ 1 միլիոն 729 հազար դրամի չափով։
2014 հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 13 միլիոն 163 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից․
- Աշխատանք – 451 հազար դրամ,
- Աշխատավարձ – 11 միլիոն 710 հազար դրամ,
- Տրված փոխառությունների -1 միլիոն դրամ:
2014 թվականին, ստանձնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, դատավոր Ռուզաննա Բարսեղյանը հայտարարագրել է անհատական բնակելի տուն:
Պաշտոնը ստանձնելու հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 11 միլիոն 712 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2015 թվականին դատավորը հայտարարագրել է 5 միլիոն դրամ դրամական միջոց, դատավորի եկամուտը կազմել է 10 միլիոն 396 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2016 թվականին դատավորը հայտարարագրել է 5 միլիոն դրամ դրամական միջոց, դատավորի եկամուտը կազմել է 10 միլիոն 419 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2017 թվականին դատավորը հայտարարագրել է հանձնած փոխառություն՝ 250 հազար դրամի չափով:
Տարեսկզբին դատավորը հայտարարագրել է 5 միլիոն դրամ դրամական միջոց, տարեվերջում՝ 0 դրամ։
Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 10 միլիոն 448 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2018 թվականին դատավորը հայտարարագրել է հանձնած փոխառություն՝ 38 հազար դրամի չափով։
Հարկային տարվա եկամուտը կազմել է 10 միլիոն 198 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
Դատավորի ամուսինը, Սուրեն Առաքելյանը ևս ներկայացրել է հայտարարագրեր:
2011 հարկային տարում Ս․ Առաքելյանը հայտարարագրել է եկամուտ՝ 1 միլիոն 495 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2012 թվականին 1 միլիոն 899 հազար դրամ եկամուտ է հայտարարագրվել, որը ստացվել է 2 աշխատավարձից։
2013 թվականին ստացվել է եկամուտ՝ 2 միլիոն 350 հազար դրամի չափթվ, որը ստացվել է 2 աշխատավարձից։
2014 թվականին Ս․ Առաքելյանը հայտարարագրել է MERCEDES-BENZ 190 E 2.0 մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը 600 հազար դրամ է կազմել։
Տարեսկզբում հայտարարագրվել է դրամական միջոց՝ 600 հազար դրամի չափով, տարեվերջում՝ 0 դրամ։
Ս․ Առաքելյանի հարկային տարվա եկամուտը կազմել է 2 միլիոն 250 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 650 հազար դրամ,
- Գույքը օտարելուց ստացված եկամուտ – 600 հազար դրամ:
2015 թվականին հայտարարագրվել է եկամուտ՝ 1 միլիոն 725 հազար դրամի չափթվ, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 236 հազար դրամ,
- Կենսաթոշակ – 489 հազար դրամ:
2016 թվականին հայտարարագրվել է 1 միլիոն 725 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 236 հազար դրամ,
- Կենսաթոշակ – 489 հազար դրամ:
2017 թվականին Ս․ Առաքելյանը հայտարարագրել է 1 միլիոն 740 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 236 հազար դրամ,
- Կենսաթոշակ – 504 հազար դրամ:
2018 թվականին Ս․ Առաքելյանի եկամուտը կազմել է 1 միլիոն 767 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 248 հազար դրամ,
- Կենսաթոշակ – 519 հազար դրամ:
Ներկայացված են նաև դատավորի որդիների՝ Դավիթ և Արման Առաքելյանների հայտարարագրերը․
Արման Առաքելյանը 2011 թվականին հայտարարագրել է շարժական գույք, որի մասին տվյալներ չկան։ Հարկային տարում Ա․ Առաքելյանի եկամուտը կազմել է 2 միլիոն 13 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 763 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 750 հազար դրամ:
2012 թվականին Ա․ Առաքելյանը հայտարարագրել է 4 միլիոն 474 հազար դրամի չափով եկամուտ, որը ստացվել է 5 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 819 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 250 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 305 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 800 հազար դրամ,
- Ստացված փոխառություն – 1 միլիոն 300 հազար դրամ:
2013 թվականին Ա․ Առաքելյանը հայտարարագրել է եկամուտ՝ 5 միլիոն 299 հազար դրաի չափով, որը ստացվել է 4 աղբյուրից․
- Աշխատավարձ – 1 միլիոն 579 հազար դրամ
- Ստացված փոխառություն – 1 միլիոն 300 հազար դրամ
- Ստացված փոխառություն – 2 միլիոն դրամ
- Ստացված փոխառություն – 420 հազար դրամ
2013 թվականի հայտարարագիրը վերջինն է, որ ներկայացվել է Արման Առաքելյանի կողմից։
Դավիթ Առաքելյանի 2011-2018 թթ․-ի հայտարարագրերում որևէ տվյալ չկա։
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը․
Ռուզաննա Հակոբի Բարսեղյան
Ծնվել է 1958 թվականին ՎԽՍՀ Տկիբուլի քաղաքում։
1975 թվականից մինչև 1978 թվականն աշխատել է Ապարանի «ՆԻԳ» գործարանում՝ որպես բանվորուհի։
1979 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Ապարանի շրջանի ժողդատարանում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1982 թվականից մինչև 1988 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում։
1999 թվականից մինչև 2004 թվականը եղել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ։
2007 թվականին Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2009 թվականին վերընտրվել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
2010 թվականին ԱՄՆ կառավարության կողմից ստացել է «Ազատության պաշտպան» մրցանակ:
2014 թվականին վերընտրվել է ՀՀ Արդարադատության խորհրդի անդամ:
Լիլիթ Խանոյան