Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Նարինե Հովակիմյանը դատական համակարգում է 1999 թվականից:
1999 թվականից 2017 թվականն աշխատել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։
Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011-ի հարկային տարվա սկզբում, շարունակելով զբաղեցնել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը, դատավոր Նարինե Հովակիմյանը հայտարարագրել է 500 հազար դրամ դրամական միջոց, տարվա վերջում՝ 2 միլիոն 800 հազար դրամ դրամական միջոց, ինչպես նաև 6 միլիոն 395 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխտավարձից:
2012 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձը հայտարարագրել է 4 միլիոն դրամ դրամական միջոց: Հարկային տարում՝ 6 միլիոն 429 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2013 թ. դատավորը հայտարարագրել է 6 միլիոն դրամ դրամական միջոց, եկամուտը կազմել է 6 միլիոն 870 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2014 թ. Նարինե Հովակիմյանը հայտարարագրել է 7,5 միլիոն դրամական միջոց, եկամուտը կազմել է 7 միլիոն 987 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2015 թ. դատավորը հայտարարագրել է 10 միլիոն դրամ դրամական միջոց, եկամուտը կազմել է 9 միլիոն 943 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թ. բարձրաստիճան պաշտոնատար անձը հայտարարագրել է 13 միլիոն դրամ և 9 միլիոն 576 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2017 թվականին, քրեական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով դատավորը հայտարարագրել է հողամաս, բնակարան, CHEVROLET AVEO 1.2 մակնիշի ավտոմեքենա և 13 միլիոն դրամ դրամական միջոց:
Եկամուտը կազմել է 1 միլիոն 396 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2017 թվականին հարկային տարում դատավորը հայտարարագրել է հանձնել է փոխառություն՝ 32 միլիոն 622 հազար դրամ: Դրամական միջոցները կազմել են 15 միլիոն դրամ դրամական միջոց:
2017 -ի տարեկան հայտարարագրում դատավորը նշել է 38 միլիոն 493 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից.
- Աշխատավարձ – 8 միլիոն 201 հազար դրամ,
- Ստացված փոխառություններ -30 միլիոն 292 հազար դրամ:
2018 թ. դատավորը հայտարարագրել է 28 միլիոն 990 հազար դրամ հանձնած կամ վերադարձած փոխառություններ, 17 միլիոն դրամ դրամական միջոց:
Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 9 միլիոն 926 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
Հայտարարագրում նշված է համատեղ բնակվող անձ Իռեն Առաքելյանի և անչափահաս զավակ Անի Հովակիմյանի 2018 թվականի հայտարարագրերը, որոնցում տվյալներ չկան:
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրությունը.
Նարինե Ռադիկի Հովակիմյան ծնվել է 1966 թվականին Երևան քաղաքում։
1983 թվականից մինչև 1989 թվականն աշխատել է Երևանի N 1 երկարօրյա դպրոցում՝ որպես քարտուղարուհի։
1984 թվականից մինչև 1990 թվականը սովորել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժնում։
1989 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես մեքենագրուհի։
1993 թվականից մինչև 1995 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի վերահսկողության բաժնում՝ որպես տեսուչ։
1995 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի քաղաքացիական կոլեգիայում՝ որպես դատական նիստերի քարտուղար։
1996 թվականից մինչև 1998 թվականն աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ։
Լիլիթ Խանոյան