1991 թվականից տարբեր դատարաններում դատավորի և դատարանի նախագահի՝ այդ թվում վերաքննիչ և վճռաբեկ դատարանների նախագահի պաշտոն ստանձնած Տիգրան Սահակյանը 2016 թվականի փետրվարի 19-ի ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է Ձեզ ներկայացնել դատական համակարգի ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 2011 թ-ին ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ դատավորի որդին՝ Վազգեն Սահակյանը քննիչ է աշխատում:
2011թ-ին, երբ Տիգրան Սահակյանը վերաքննիչ քրեական դատարանի նախագահ էր, հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ: Նա 18 միլիոն 838 հազար դրամի փոխառություն է հանձնել, որից հարկայի տարվա վերջում հետ է վերադարձվել 3,5 միլիոն դրամը: Նրա եկամուտները կազմել են 12 միլիոն 884 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2012 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 7 միլիոն 300 հազար դրամ, իսկ աշխատավարձիս ստացված եկամուտը՝ 15միլիոն դրամ:
2013 թ-ին դատավորի խնայողությունները կազմել են 8 միլիոն 700 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 14 միլիոն 412 հազար:
2014 թ-ին Տիգրան Սահակյանը հայտարարագրել է 8,5 միլիոն դրամ: Նրա եկամուտները կազմել են 17 միլիոն 735 հազար դրամ:
2015 թ-ին նրա դրամական միջոցները կազմել 8 միլիոն 200 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 15 միլիոն 703 հազար դրամ:
2016 թվականին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս նա հայտարարգրել է աշխատավարձից ստացված 1 միլիոն 215 հազար դրամ եկամուտը: Արդեն տարեկան հայտարարագրում նա հայտարարագրել է՝ 8 միլիոն դրամ: Հարկային տարվա վերջին նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 18 միլիոն 420 հազար դրամ:
2017 թ-ին, նրա խնայողությունները կազմել են 7 միլիոն 770 հազար դրամ, եկամուտները կազմել են 13 միլիոն 666 հազար դրամ:
2018 թ-ին դատավորի դրամական միջոցները կազմել են 4 միլիոն 100 հազար դրամ, իսկ եկամուտները՝ 13 միլիոն 494 հազար դրամ:
Դատավոր Տիգրան Սահակյանի կնոջ՝ Անահիտ Սահակյանի 2011-2016 թվականների հայտարարգրերում ոչինչ նշված չէ: 2017 և 2018 թվականներին էլ նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 480 հազարական դրամ:
Դատավորի դստեր՝ Գոհար Սահակյանը 2011 թ-ին հայտարարագրել է 4 միլիոն 400 հազար դրամ, 2012 թվականին՝ 4 միլիոն 250 հազար դրամ, 2013 թ-ին՝ 4 միլիոն 50 հազար դրամ, 2014-ին՝ 2 միլիոն 50 հազար դրամ, 2015 թ-ին՝ 1 միլիոն 800 հազար դրամ, 2016 թ-ին՝ 1 միլիոն 250 հազար դրամ, 2017 թ-ին՝ 1 միլիոն 50 հազար դրամ, իսկ 2018 թ-ին՝ 650 հազար դրամ:
Տիգրան Սահակյանի որդու՝ Հակոբ Սահակյանի 2018 թվականի հայտարարագրում նշվում է, որ շարժական գույքի հետ կապված որևէ գործարք է կատարվել, սակայն թե ինչ՝ չի նշվում:
Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև վերաքննիչ քրեական դատարանի դատավորի կենսագրությունը:
Տգրան Սահակհանը ծնվել է 1957 թվականին Երևան քաղաքում։
1987 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։
1981 թվականից 1982 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում՝ որպես ավագ տեսուչ:
1982 թվականից մինչև 1990 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի պատասխանատու քարտուղարի պաշտոնում։
1990 թվականից մինչև 1991 թվականն աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի խորհրդատու։
1991 թվականին եղել է ՀՀ Գերագույն դատարանի ավագ խորհրդատու։
1991 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատավոր։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Սպանդարյան շրջանի դատարանի նախագահի պաշտոնում։
1999 թվականից մինչև 2000 թվականն եղել է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի նախագահ։
2000 թվականից մինչև 2006 թվականն աշխատել է ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի նախագահի պաշտոնում։
2006 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։
2008 թվականից մինչև 2016 թվականը զբաղեցրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը:
2011 թվականի սեպտեմբերի 3-ին ՀՀ Նախագահի կողմից պարգևատրվել է Մխիթար Գոշի մեդալով:
2016 թվականի փետրվարի 19-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր: