Սևակ Համբարձումյանը վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է աշխատում դեռևս 1999 թվականից:
Իրավաբան.net-ը շարունակում է Ձեզ ներկայացնել դատական համակարգի ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն 2011 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 15 միլիոն 100 հազար դրամ, իսկ աշխատավարձիս ստացված եկամուտը՝ 7 միլիոն 859 հազար դրամ:
2012 թ-ին նա անշարժ գույքի հետ կապված ինչ-որ գործարք է կատարել, ինչը սակայն հայտարարագրում չի նշվում: Դրամական միջոցները այդ տարում կազմել են 16 միլիոն 200 հազար դրամ, իսկ աշխատավարձիս ստացված եկամուտը՝ 8 միլիոն 101 հազար դրամ:
2013 թ-ին Սևակ Համբարձումյանը 8 միլիոն 400 հազար դրամ արժողությամբ LEXUS ES 350 մակնիշի ավտոմեքենա է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները կազմել են 8 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 8 միլիոն 461 հազար դրամ:
2014 թ-ին դատավորը 9 միլիոն դրամի դիմաց օտարել է նախորդ տարում գնած LEXUS ES 350 մակնիշի ավտոմեքենան և 10 միլիոն 250 հազար դրամի դիմաց ձեռք է բերել LEXUS ES 300-ը: Նրա խնայողությունները կազմել են 9,5 միլիոն դրամ, իսկ եկամուտները ստացվել են 2 աղբյուրից՝ աշխատավարձից և գույքն օտարելուց, որը կազմել է 18 միլիոն 181 հազար դրամ:
2015 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են 10 միլիոն 700 հազար դրամ, իսկ աշխատավարձիս ստացված եկամուտը՝ 10,5 միլիոն դրամ:
2016 թ-ին դատավորի խնայողություններն ավելացել են՝ հասնելով 13 միլիոն 400 հազար դրամի, իսկ եկամուտը կազմել է շուրջ 10,5 միլիոն դրամ:
2017 թ-ին Սևակ Համբարձումյանի խնայողություններն ավելացել են 3 միլիոն 400 հազար դրամով, աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 16 միլիոն 800 հազար դրամ:
2018 թվականին էլ դատավորի դրամական միջոցները կազմել են 20 միլիոն 100 հազար դրամ: Եկամուտը, որը ստացվել է աշխատավարձից, կազմել է 10 միլիոն 394 հազար դրամ:
Դատավոր Սևակ Համբարձումյանի կինը՝ Վարդիթեր Էքսուզյանը հայտարարագրել է.
- 2011 թվականին՝ 170 հազար դրամ: Աշխատավարձից ստացված եկամուտը՝ 94 հազար դրամ:
- 2012 թ-ին՝ 140 հազար դրամ:
- 2013 թ-ին՝ 3 միլիոն 100 հազար դրամ: Աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն դրամ:
- 2014 թ-ին՝ 3 միլիոն դրամ:
- 2015 թ-ին՝ 2 միլիոն 930 հազար դրամ:
- 2016 թ-ին՝ 2 միլիոն 900 հազար դրամ:
- 2017 թ-ին՝ 4 միլիոն 700 հազար դրամ: Նա նաև նվիրատվություն է ստացել՝ 1 միլիոն 800 հազար դրամ:
- 2018 թ-ին՝ 4 միլիոն 600 հազար դրամ:
Դատավորի որդին՝ Ժորա Համբարձումյանը 2011 թվականին ոչինչ չի հայտարարգրել: 2012 թ-ին նրա աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 229 հազար դրամ: 2013 թ-ին նրա եկամուտը կազմել է 649 հազար դրամ: 2014 թ-ին՝ ոչինչ չի հայտարարգրվել, իսկ 2015 թ-ին նրա եկամուտները ստացվել են 2 աշխատավարձից և կազմել 1 միլիոն 349 հազար դրամ: 2016 թ-ին 2 աշխատավարձերից ստացված եկամուտը կազմել է4 միլիոն 777 հազար դրամ: 2017 թ-ին նրա եկամուտը կազմել է 1 միլիոն 266 հազար դրամ: 2018 թվականին էլ դատավորի որդին հայտարարագրել է աշխատավարձից ստացված 1 միլիոն 115 հազար դրամ եկամուտը:
Սևակ Համբարձումյանի դուստրը՝ Մարիամ Համբարձումյանը 2011, 2012 և 2013 թվականների հայտարարագրերում ոչինչ չի նշել: 2014 թ-ին աշխատավարձիս ստացված եկամուտը կազմել է 41 հազար դրամ, իսկ 2015 թ-ին նրա եկամուտը կազմել է 1 միլիոն 823 հազար դրամ:
Ձեզ ենք ներկայացնում նաև դատավորի կենսագրությունը:
Սևակ Համբարձումյանը ծնվել է 1966 թվականին Թալին քաղաքում։
1984 թվականից մինչև 1986 թվականը ծառայել է Խորհրդային բանակում։
1990 թվականին գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը։
1991 թվականի մարտ ամսից աշխատել է ՀՀ Գերագույն դատարանի օրենսդրության համակարգման և դատական պրակտիկայի ամփոփման բաժնում խորհրդատուի, այնուհետև՝ ավագ խորհրդատուի պաշտոններում։
1995 թվականի հունվար ամսից փոխադրվել է ՀՀ Գերագույն դատարանի ֆինանսատնտեսական բաժին՝ որպես պետի ժամանակավոր պաշտոնակատար։
1996 թվականից աշխատել է ՀՀ Սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության ղեկավար։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։
Ալիսա Չիլինգարյան