Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանը նվիրատվություններ է ստացել

Սերգեյ Մարաբյանը, ով այժմ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր է, որպես դատավոր իր աշխատանքը սկսել է 2014 թվականին՝ ՀՀ նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվելով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրում 2014 թ-ին թվականին պաշտոնը ստանձնելիս դատավոր Սերգեյ Մարաբյանը հայտարարագրել է.

  • անհատական բնակելի տուն,
  • բնակարան,
  • KIA Rio LX 1.4 L մակնիշի ավտոմեքենա,
  • 90 հազար դոլար և 3,5 միլիոն դրամ,
  • եկամուտները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ կազմել է 5 միլիոն 205 հազար դրամ, որը ստացվել է 5 աշխատավարձերից, ինչպեսև նա ստացել է նվիրատվություն՝ 15 հազար դոլար և 100 հազար ռուբլի:

2014 թվականի հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են 100 հազար ռուբլի, 10 հազար դոլար, 2 միլիոն 600 հազար դրամ, եկամուտները կազմել են շուրջ 2 միլիոն դրամ, որը ստացվել է 4 աշխատավարձերից:

2015 թ-ին դատավորը 3 միլիոն դրամի դիմաց օտարել է մեքենան: Նրա դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, 50 հազար ռուբլի և 10 հազար դոլար: Եկամուտները կազմել են 9 միլիոն 724 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից և գույքն օտարելու դիմաց ստացված եկամուտից:

2016 թ-ին՝ Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Սերգեյ Մարաբյանը հայտարարագրել է.

  • բնակարան,
  • 10 հազար դոլար, 1 միլիոն 900 հազար դրամ,
  • 3 աշխատավարձերիս տացված եկամուտը կազմել է 3 միլիոն 205 հազար դրամ:

2016 թվականի հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները զգալի նվազել են՝ կազմելով 3000 դոլար և 800 հազար դրամ: 3 աշխատավարձերիս ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն 382 հազար դրամ:

2017 թվականին Սերգեյ Մարաբյանի դրամական միջոցներն ավելացել են 400 հազար դրամով: Եկամուտները կազմել են 8 միլին 297 հազար դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձից: Նա նաև 500 դոլար նվիրավտվություն է ստացել:

2018 թվականին՝ վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Սերգեյ Մարաբյանը հայտարարագրել է.

  • բնակարան,
  • 3000 դոլար, 2 միլիոն դրամ,
  • երկու աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 1 միլիոն 135 հազար դրամ:

2018 թ-ի հարկային տարվա վերջում նրա խնայողությունները կազմել են 2500 դոլար, 150 հազար ռուբլի, 2 միլիոն 400 հազար դրամ: Դատավորի եկամուտները կազմել են 9 միլիոն 648 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ 3 աշխատավարձերից և այլ եկամուտից (705 հազար դրամ): 2018 թվականին դատավոր Սերգեյ Մարաբյանը նաև 200 հազար ռուբլի նվիրատվություն է ստացել:

Դատավոր Սերգեյ Մարաբյանի կինը՝ Սիրանուշ Վարդերեսյանը հայտարարագրել է.

  • 2014 թ. – 1500 դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն 119 հազար դրամ:
  • 2015 թ. – 1000 դոլար, 150 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ շուրջ 4 միլիոն դրամ:
  • 2016 թ. – 500 դոլար, 300 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն 968 հազար դրամ:
  • 2017 թ. – 500 դոլար, 600 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ շուրջ 4 միլիոն դրամ:
  • 2018 թ. – 500 դոլար, 500 հազար դրամ, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 4 միլիոն 85 հազար դրամ:

Սերգեյ Մարաբյանի դստեր՝ Անահիտ Մարաբյանի 2017 և 2018 թվականների հայտարարագրերում ոչինչ նշված չէ: 

 

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նաև դատավորի կենսագրությունը:

Սերգեյ Մարաբյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանի Ախալքալաքի շրջանի Խոսպիո գյուղում:

1988 թվականից մինչև 1999 թվականը սովորել է Ախալքալաքի Դ. Դեմիրճյանի անվան հայկական միջնակարգ դպրոցում:

1999 թվականին ընդունվել, իսկ 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2004 թվականին ընդունվել, իսկ 2006 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան:

2012 թվականին Հայաստանի Հանրապետության բարձրագույն որակավորման հանձնաժողովի «Իրավագիտություն-001» մասնագիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

2007 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության կրտսեր մասնագետի պաշտոնում:

2008 թվականի հունվարին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի օգնականի պաշտոնում:

2008 թվականի ապրիլին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի իրավական փորձաքննությունների վարչության գլխավոր մասնագետի պաշտոնում:

2008 թվականի օգոստոսին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպական վարչության պետի պաշտոնում:

2010 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչության պետի պաշտոնում:

2012 թվականին նշանակվել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի նախագահի խորհրդականի պաշտոնում:

2007 թվականից մինչև 2012 թվականը համատեղությամբ դասախոսել է Լորիս Քալաշյանի անվան Հայկական Բաց համալսարանում:

2008 թվականից մինչև 2013 թվականը պայմանագրային հիմունքներով աշխատել է Հայաստանի Հանրապետության «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես դասախոս:

2009 թվականից մինչև 2012 թվականը պայմանագրային հիմունքներով աշխատել է Հայաստանի Հանրապետության «Դատական Դպրոց» ՊՈԱԿ-ում` որպես դասախոս:

2012 թվականից մինչ օրս պայմանագրային հիմունքներով աշխատում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի «Քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնի» դասախոս:

2012 թվականից մինչև 2013 թվականը համատեղությամբ աշխատել է Եվրասիա միջազգային համալսարանում`որպես իրավագիտության ամբիոնի վարիչ:

2013 թվականի մարտից մինչև 2013 թվականի նոյեմբեր զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի դատախազության ավագ դատախազի պաշտոնը:

2013 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության` դատարաններում մեղադրանքի պաշտպանության և դատական ակտերի բողոքարկման վարչության պետի պաշտոնակատարի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2016 թվականի հուլիսի 12-ի հրամանագրով նշանակվել է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հեղինակ է մեկ մենագրության և մոտ քառասուն գիտական հոդվածների և այլ աշխատանքների:

Ունի Արդարադատության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:

Ունի իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել