Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանի և նրա կնոջ գույքն ու եկամուտները

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը այս պաշտոնում է շուրջ 16 տարի՝ 2003 թվականից: Մինչ այդ նա 1 տարի աշխատել է նաև Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում:

Իրավաբան.net-ը ձեզ է ներկայացնում նրա գույքն ու եկամուտները:

2011 թվականին, դատավորի Բարձրաստիճան պաշտոնատար անձնաց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 7,5 միլիոն դրամ և 22 հազար դոլար: Եկամուտները կազմել են 6 միլիոն 854 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2012 թվականին նրա դրամական միջոցներն ավելացել են 1 միլիոն դրամով, իսկ աշխատավարձից ստացված եկամուտները կազմել 7 միլիոն 121 հազար դրամ:

2013 թ-ին դատավորի խնայողությունները կազմել են 22 հազար դոլար և 9 միլիոն 100 հազար դրամ: Եկամուտները ստացվել են 7 միլիոն 458 հազար դրամ:

2014 թ-ին Արմեն Դանիելյանի դրամական միջոցներն ավելացել են ևս 1 միլիոն դրամով: Եկամուտները ստացվել են երկու աղբյուրից՝ աշխատավարձերից, որը կազմել է 8 միլիոն 394 հազար դրամ:

2015 թվականին նրա դրամական միջոցները դարձել են 11 միլիոն դրամ և 22 հազար դոլար, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 9 միլիոն 335 հազար դրամ:

2016 թ-ին դրամական միջոցներն ավելացել են ևս 1 միլիոն դրամով, եկամուտը կազմել է 9 միլիոն 224 հազար դրամ:

2017 թ-ին Արմեն Դանիելյանը 9 միլիոն 100 հազար դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել: Նրա դրամական միջոցները գրեթե անփոփոխ են մնացել՝ կազմելով 22 հազար դոլար և 12,5 միլիոն դրամ: Այս տարում դատավորի եկամուտները ստացվել են 3 աղբյուրից՝ ստացված փոխառությունից, աշխատավարձից և նվիրատվությունից: Հավելենք, որ նվիրատավության չափը համընկնում է ձեռբերված բնակարանի արժեքին՝ 9 միլիոն 100 հազար դրամ:

2018 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 12,8 միլիոն դրամ, 22 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 8 միլիոն 736 հազար դրամ:

Դատավոր Արմեն Դանիելյանի կինը՝ Մառա Մարգարյանը հայտարարագրել է.

  • 2011 թվականին՝ 2 միլիոն դրամ, 33 հազար դոլար, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2 միլիոն 826 հազար դրամ:
  • 2012 թ-ին դրամական միջոցները կազմել են 3,5 միլիոն դրամ, 33 հազար դոլար, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն 843 հազար դրամ:
  • 2013 թ-ին՝ 33 հազար դոլար և 5 միլիոն դրամ, եկամուտները՝ 3 միլիոն 490 հազար դրամ:
  • 2014 թ-ին դրամական միջոցներն ավելացել են 5 միլիոն դրամով, եկամուտները կազմել են՝ 3,5 միլիոն դրամ:
  • 2015 թ-ին դրամական միջոցները ևս կես միլիոն դրամով են ավելացել, իսկ եկամուտները կազմել են 3 միլիոն 143 հազար դրամ:
  • 2016 թ-ին դատավորի կնոջ խնայողությունները կազմել են 7 միլիոն դրամ և 33 հազար դոլար, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն 705 հազար դրամ:
  • 2017 թ-ին դրամական միջոցները կազմել են 7,9 միլիոն դրամ, 33 հազար դոլար: Եկամուտները կազմել են 3 միլիոն 986 հազար դրամ:
  • 2018 թվականին նրա խնայողությունները կազմել ե 8 միլիոն դրամ և 33 հազար դոլար: Աշխատավարձից ստացված եկամուտը՝ 4 միլիոն 46 հազար դրամ:

Դատավոր Արմեն Դանիելյանի երկու դստրերի՝ Լիլիթ և Նատալի Դանիելյանների 2017 և 2018 թվականների հայտարարգրերում ոչինչ նշված չէ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև դատավորի կենսագրությունը:

Արմեն Դանիելյանը ծնվել է 1967 թվականին Երևան քաղաքում։

1986 թվականից մինչև 1988 թվականը ծառայել է բանակում։

1991 թվականին ավարտել է ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետը,այնուհետև՝ 1996 թվականին՝ նույն համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։

1991 թվականից մինչև 1993 թվականն աշխատել է ԵՊՀ-ի գիտահետազոտական մասում՝ որպես լաբորանտ, այնուհետև՝ կրտսեր գիտաշխատող։

1993 թվականից մինչև 1994 թվականն աշխատել է դատական կարգադրիչ։

1994 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է քրեական գործերի դատական կոլեգիայի դատական նիստերի քարտուղար։

1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է կատարման բաժնի ավագ տեսուչ։

1999 թվականից մինչև 2002 թվականն աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և տնտեսական գործերով պալատում՝ որպես դատավորի օգնական։

2002 թվականից մինչև 2003 թվականն աշխատել է Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավոր։

2003 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։

 

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել