Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանը դատական համակարգում է 1996 թվականից:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է վերաքննիչ քրեական դատարանում:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականի տարեկան հայտարարագրում Մհեր Արղամանյանը տարեսկզբին հայտարարագրել է 8,5 միլիոն դրամ, տարեվերջին՝ 5,5 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 7 միլիոն 221 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2012-ին դատավորը հայտարարագրել է 7 միլիոն դրամ և 7 միլիոն 241 հազար դրամ եկամուտ, որը ստացել է աշխատավարձից:
2013-ին դատավորի դրամական միջոցները ավելացել են և կազմել 9,2 միլիոն դրամ, եկամուտը կազմել է 9 միլիոն 55 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2014-ին Մհեր Արղամանյանը հայտարարագրել է 9 միլիոն դրամ և 9 միլիոն 634 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:
2015-ին պաշտոնյան հայտարարագրել է 10 միլիոն 960 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:
2016 թվականին դատավորը հայտարարագրել է 8 միլիոն դրամ և 11 միլիոն 481 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:
2017-ին վերջինս հայտարարագրել է 7,5 միլիոն դրամ և 11 միլիոն 389 հազար դրամ, որը ստացել է աշխատավարձից:
2018 թվականին դատավորը հայտարարագրել է 8,2 միլիոն դրամ և 10 միլիոն 990 հազար դրամ:
Դատավորի կնոջ, Նարինե Մկրտչյանի 2011-ի, 2012-ի, 2013-ի, 2014-ի, 2015-ի, 2016-ի, 2017-ի և 2018-ի հայտարարագրերում տվյալներ առկա չեն:
Տվյալներ առկա չեն նաև Մհեր Արղամանյանի որդու, Դավիթ Արղամանյանի հայտարարագրերում:
Ձեզ ենք ներկայացնում նաև Մհեր Արղամանյանի կենսագրությունը.
Ծնվել է 1959 թվականին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆակուլտետը։
1982 թվականից 1983 թվականն աշխատել է ՀՍՍՀ ՆԳ Մինիստրությունում՝ որպես տեսուչ։
1983 թվականից մինչև 1987 թվականն աշխատել է Կիրովականի Ստեփան Շահումյանի անվան կարի արտադրական միավորումում՝ որպես իրավախորհրդատու։
1987 թվականից մինչև 1992 թվականն աշխատել է ՀՀ Փաստաբանների կոլեգիայում՝ որպես փաստաբան։
1992 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Գուգարքի կայազորի զինվորական դատախազությունում՝ որպես քննիչ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Վանաձորի Ժողդատարանում՝ որպես դատավոր։
1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր: