Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մանուշակ Պետրոսյանը դատական համակարգում է 2011 թվականից:
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականի հայտարարագրում Մանուշակ Պետրոսյանը հայտարարգրել է 300 հազար դրամ և եկամուտ՝ 26 միլիոն 411 հազար դրամի չափով, որը ստացվել է 2 աղբյուրից.
- Աշխատավարձ- 8 միլիոն 143 հազար դրամ,
- Ստացված փոխառույթ- 18 միլիոն 267 հազար դրամ:
2012 թվականին դատավորը ստացել համ հանձնել է փոխառություն, որի մասին այլ տվյալներ չկան։ Դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ:
Հարկային տարում եկամուտը կազմել է 8 միլիոն 471 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2013 թվականի հարկային տարում ը հայտարարագրել է 400 հազար դրամ և 8 միլիոն 853 հազար դրամի չափով եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2014 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 500 հազար դրամ:
Հարկային տարում բարձրաստիճան պաշտոնատար անձը հայարարագրել է եկամուտ՝ 9 միլիոն 593 հազար դրամի չափով, որը ստացվել է աշխատավարձից:
2015 թվականին Մանուշակ Պետրոսյանի դրամական միջոցները կազմել են 3 միլիոն դրամ:
Հարկային տարվա եկամուտը կազմել է 10 միլիոն 861 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 6 միլիոն դրամ՝ տարեսկզբի 3 միլիոնի փոխարեն։
Հարկային տարում դատավորը հայտարարագրել է 10 միլիոն 881 հազար դրամի չափով եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2017 թվականին դատավրի դրամական միջոցները կազմել են 9 միլիոն դրամ՝ տարեսկզի 6 միլիոնի փոխարեն։
Հարկային տարում դատավորի եկամուտը կազմել է 11 միլիոն 16 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրից.
- Աշխատավարձ- 10 միլիոն 855 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 3460 դոլար,
- Ստացված փոխառություն- 160 հազար դրամ։
2018 թվականին դատավորի դրամական միջոցները կազմել են 7 միլիոն դրամ:
Հարկային տարում Մ. Պետրոսյանի եկամուտը կազմել է 14 միլիոն 901 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 10 միլիոն 647 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 2 միլիոն 213 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 2 միլիոն 41 հազար դրամ։
Մանուշակ Պետրոսյանի ամուսնինը, Նիկողայոս Եղիազարյանը 2011 թվականին հայտարարագրել է 300 հազար դրամ դրամական միջոց և 23 միլիոն 974 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից.
- Աշխատավարձ- 5 միլիոն 707 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 18 միլիոն 267 հազար դրամ։
2012 թվականին Ն. Եղիազարյանը հայտարարագրել է 250 հազար դրամ և 5 միլիոն 47 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
Վերջինս հարկային տարվա ընթացքում ձեռք է բելել կամ օրատել շարժական գույք, որի մասին տվյալները բացակայում են։
Ինչպես նաև, բարձրաստիճան պաշտոնատար անձի ամուսնու 2012 հարկային տարում հանձնված կամ վերադարձված փոխառությունները կազմել են 17 միլիոն 79 հազար դրամ, եկամուտը՝ 5 միլիոն 47 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից։
2013 թ. վերջին Ն. Եղիազարյանի դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ, և եկամուտ՝ 5 միլիոն 740 հազար դրամի չափով, որը ստացվել է աշխտավարձից:
2014 թ. վերջին Ն. Եղիազարյանը հայտարարագրել է 500 հազար դրամ դրամական միջոց:
Հարկային տարվա եկամուտը կազմել է 11 միլիոն 549 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2015 թ. գրանցել է 3 միլիոն դրամ դրամական միջոց՝ տարեսկզբի 300 հազար դրամի փոխարեն և 9 միլիոն 752 հազար դրամի չափով եկամուտ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թ. Ն, Եղիազարյանը հայտարարագրել է 6 միլիոն դրամ՝ տարեսկզբի 3 միլիոնի փոխարեն և գնել է UAZ 31512 մակնիշի ավոմեքենա՝ 135 հազար դրամ արժողությամբ:
Հարկային տարվա վերջին Ն. Եղիազարյանի եկամուտը կազմել է 9 միլիոն 289 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2017 թվականին հայտարարագրվել է 9 միլիոն դրամ դրամական միջոց՝ տարեսկզբի 6 միլիոն դրամի փոխարեն:
Հարկային տարում եկամուտնը կազմել է 9 միլիոն 665 հազար դրամ՝ աշխատավարձից:
2018 հարկային տարում Ն. Եղիազարյանը հայտարարագրել է 8 միլիոն դրամ:
Հարկային տարվա վերջին հայտարարագրվել է եկամուտ 10 միլիոն 186 հազար դրամի չափով, որը ստացվել է աշխատավարձից:
Դատավոր Մանուշակ Պետրոսյանի որդու՝ Գևորգ Եղիազարյանի 2011 թ.-ի հայտարարագրում տվյալներ չկան։
Ձեզ ենք ներկայացնում նաև Մանուշակ Պետրոսյանի կենսագրությունը․
Ծնվել է 1954 թվականին Արագածոտնի մարզի Հայփամբ գյուղում։
1982 թվականին ավարտել է ԵՊՀ-ի իրավաբանական ֆալուլտետը։
1982 թվականից մինչև 1986 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի գործկոմում՝ որպես հրահանգիչ։
1986 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ԶԱԳՍ-ի վարիչ։
1996 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Նաիրիի շրջանի ժողդատարանում՝ որպես դատավոր։
2000 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր։
Լիլիթ Խանոյան