Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մնացական Հարությունյանը դատական համակարգում է 2014 թվականից:
Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նախագահի 2018 թվականի մարտի 15-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2014 թվականին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելով դատավորը հայտարարագրել է 7.5 միլիոն դրամ:
Դատավորի պարտականություններն ստանձնելու դրությամբ նրա եկամուտը կազմել է 3 միլիոն 951 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 2 միլիոն 70 հազար դրամ,
- Աշխատավարձ- 645 հազար դրամ,
- Աշխատավարձ- 1 միլիոն 234 հազար դրամ։
2014 թվականի տարեկան հայտարարագրում պատկերը նույնն է։
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 7.5 միլիոն դրամ:
2015-ի հարկային տարում շարունակելով զբաղեցնել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը Մնացական Հարությունյանը գնել է KIA SORENTO 3.5 մակնիշի ավտոմեքենա՝ 6 միլիոն 240 հազար դրամ արժողությամբ: Դատավորի դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 6 միլիոն դրամ:
Դատավորի եկամուտը կազմել է 7 միլիոն 720 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 6 միլիոն 250 հազար դրամ,
- Աշխատավարձ- 1 միլիոն 469 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 7800 դոլար։
2016 հարկային տարվա վերջին դատավորը հայտարարագրել է 5 միլիոն 500 հազար դրամ. եկամուտը՝ 8 միլիոն 154 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 6 միլիոն 486 հազար դրամ,
- Աշխատավարձ- 967 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 700 հազար դրամ։
2017 թվականին բարձրաստիճան պաշտոնատար անձը հայտարարագրել է 4 միլիոն դրամ:
Հարկային տավրա վերջին դատավորի եկամուտը կազմել է 7 միլիոն 889 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 6 միլիոն 261 հազար դրամ,
- Աշխատավարձ- 1 միլիոն 227 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 400 հազար դրամ։
2018 թվականին դատավորը ստանձնել է քրեական վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը. այդ պահի դրությամբ հայտարարգրել է ավելի վաղ ձեռք բերված KIA SORENTO 3.8 ավտոմեքենան և 4 միլիոն դրամ: Եկամուտը կազմել է 1 միլիոն 933 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխտավարձից:
- Աշխատավարձ-1 միլիոն 676 հազար դրամ,
- Աշխատավարձ-257 հազար դրամ։
2018-ի տարեկան հայտարարագրում դատավորը հարկային տարվա ավարտին հայտարարագրել է 4 միլիոն դրամ:
Դատավորի եկամուտը տարվա ավարտին կազմել է 8 միլիոն 853 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 1 միլիոն 676 հազար դրամ,
- Աշխատավարձ- 5 միլիոն 693 հազար դրամ,
- Աշխատավարձ- 1 միլիոն 195 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 288 հազար դրամ։
Մնացական Հարությունյանի կինը՝ Տաթևիկ Զարգարյանը 2015-ի հարկային տարում հայտարարագրել է 2 միլիոն 749 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
- Աշխատավարձ-1 միլիոն 620 հազար դրամ,
- Աշխատավարձ-1 միլիոն 128 հազար դրամ։
2016 հարկային տարում եկամուտը ակզմել է 1 միլիոն 785 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
- Աշխատավարձ-1 միլիոն 305 հազար դրամ,
- Աշխատավարձ-479 հազար դրամ։
2017թ. Տ. Զարգարյանը հայտարարագրել է եկամուտը ՝ 1 միլիոն 228 հազար դրամի չափով, որը ստացվել է աշխատավարձից:
2018թ. հայտարարագրվել է եկամուտ 1 միլիոն 819 հազար դրամի չափով, որը ստացվել է աշխատավարձից:
Դատավոր Մնացական Հարությունյանի դստեր, Նարե Հարությունյանի 2017, 2018 թթ.-ի հայտարարագրերում տվյալներ չկան:
Ձեզ ենք ներկայացնում դատավորի կենսագրական տվյալները.
Մնացական Հայկի Հարությունյան
Ծնվել է 1985 թվականին, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում:
2002 թվականին ավարտել է Վարդենիսի թիվ 4 միջնակարգ դպրոցը:
2002 թվականից մինչև 2006 թվականը սովորել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում:
2006 թվականից մինչև 2008 թվականը սովորել է ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրայում:
2008 թվականից մինչև 2012 թվականը հանդիսացել է ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի հայցորդ:
2012 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
2012 թվականից առ այսօր համատեղության կարգով աշխատում է Գավառի պետական համալսարանում` որպես հումանիտար մասնագիտությունների ֆակուլտետի իրավագիտության ամբիոնի դասախոս:
2006 թվականից մինչև 2007 թվականն աշխատել է «Ագորսպասարկում» ԱՄ-ի Վարդենիսի շրջանային միավորում ԲԲ ընկերությունում` որպես իրավաբան:
2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա համայնքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի աշխատակազմի գրասենյակի ավագ մասնագետի պաշտոնը:
2008 թվականից մինչև 2010 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների ծառայության մասնագետի պաշտոնը:
2010 թվականից մինչև 2012 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության մասնագետի պաշտոնը:
2012 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի դատական պրակտիկայի ամփոփման վարչության ավագ մասնագետի պաշտոնը:
2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:
Լիլիթ Խանոյան