Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանը դատական համակարգում է 2013 թվականից:
Նախագահի 2013 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով նշանակվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:
Նախագահի 2017 թվականի փետրվարի 28-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2013 թվականի պաշտոնը ստանձնելու հայտարարագրում Անդրանիկ Մնացականյանը հայտարարգրել է 3 հողամաս:
Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 10 միլիոն 500 հազար դրամ:
Դատավորի եկամուտները հարկային տարվում կազմել են 1 միլիոն 666 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից.
- Աշխատավարձ-510 հազար դրամ,
- Աշխատավարձ-314 հազար դրամ,
- Այլ եկամուտներ-340 հազար դրամ,
- Այլ եկամուտներ-501 հազար դրամ:
2013 թվականի տարեկան հայտարարգրում վերջինս հայտարարագրել է 7 միլիոն դրամ:
Շարունակելով զբաղեցնել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ա. Մնացականյանը հայտարարգրել է 1 միլիոն 640 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից.
- Աշխատավարձ-354 հազար դրամ,
- Աշխատավարձ- 1 միլիոն 285 հազար դրամ:
2014 թվականի վերջում դատավորը հայտարարգրել է 7,5 միլիոն դրամ և 1000 դոլար:
Հարկային տարում եկամտի չափը կազմել է 4 միլիոն 857 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2015 թվականի վերջում դատավորն հայտարարագրել է 8 միլիոն դրամ և 2500 դոլար:
Հարկային տարվա վերջում բարձրաստիճան պաշտոնատար անձի եկամուտները կազմել են 6 միլիոն 529 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թվականին դատավորը հայտարարգրել է 8,5 միլիոն դրամ և 3500 դոլար:
Հարկային տարվա վերջում եկամտի չափը կազմել է 13 միլիոն 569 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ-6 միլիոն 569 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 5 միլիոն դրամ.
- Ստացված փոխառություն- 2 միլիոն դրամ:
2017 թվականին ստանձնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը՝ բարձրաստիճան պաշտոնատար անձը հայտարարգրել է 3 հողամաս, MERCEDES-BENZ E 220 CDI մակնիշի ավտոմեքենա, 8,5 միլիոն դրամ, 3500 դոլար:
Դատավորի եկամուտը կազմել է 1 միլիոն 450 հազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից.
- Աշխատավարձ- 450 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 1 միլիոն դրամ:
2017 թվականի տարեկան հայտարարագրում դատավորը նշել է, որ օտարել է MERCEDES-BENZ E 220 CDI մակնիշի ավտոմեքենա՝ 2 միլիոն դրամով: Տարվա վերջում նա հայտարարգրել է 11 միլիոն դրամ, 4000 դոլար:
Պաշտոնատար անձի եկամուտը հարկային տարվա վերջում կազմել է 11 միլիոն 765 հազար դրամ, որը ստացվել է 5 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 2 միլիոն 640 հազար դրամ,
- Աշխատավարձ- 6 միլիոն 59 հազար դրամ,
- Աշխատավարձ- 314 հազար դրամ,
- Ստացված փոխառություն- 2 միլիոն դրամ,
- Ստացված փոխառություն- 749 հազար դրամ:
2018 թվականին շարունակելով ստանձնել վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնը, հարկային տարվա վերջում դատավորը հայտարարգրել է HONDA ACCORD EX մակնիշի ավտոմեքենա՝ 12.200 դոլար արժողությամբ: Դրամական միջոցները տարեսկզբում՝ 4000 դոլար, 11 միլիոն դրամ, տարեվերջում՝ 7 միլիոն 700 հազար դրամ:
Պաշտոնատար անձի եկամուտը հարկային տարվա վերջում կազմել է 8 միլիոն 88 հազար դրամ, որը ստացվել է 3 աղբյուրներից.
- Աշխատավարձ- 7 միլիոն 240 հազար դրամ
- Աշխատավարձ- 142 հազար դրամ
- Այլ եկամուտներ- 705 հազար դրամ:
Ձեզ ենք ներկայացնում դատավոր Անդրանիկ Մնացականյանի կենսագրությունը.
Ծնվել է 1987 թվականին Թալին քաղաքում:
2008 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի բակալավրիատը:
2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է «Բուգել» ՍՊԸ–ում` որպես իրավաբան:
2009 թվականից մինչև 2011 թվականն աշխատել է Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի օգնական:
2010 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի մագիստրատուրան:
2011 թվականից մինչև 2012 թվականն աշխատել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք–Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում՝ որպես դատավորի օգնական:
2012 թվականին ավարտել է ՀՀ դատական դպրոցը:
2012 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է «Թալինի ԱՏՃ» ՓԲԸ_ում` որպես իրավաբան:
2013 թվականին ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրան:
Լիլիթ Խանոյան