Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանի գույքը և եկամուտները

Լուսինե Աբգարյանը 2014 թվականին նշանակվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի հրամանագրով՝ նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Լուսինե Աբգարյանը, 2014-ին ստանձնելով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պաշտոնը, հայտարարգրել է հողամաս, 200 հազար դրամ և 500 դոլար:

Դատավորների եկամուտները կազմել են 1 միլիոն 639 դազար դրամ, որը ստացվել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-404 հազար դրամ,
  • Աշխատավարձ-1 միլիոն 234 հազար դրամ:

2014-ի տարեկան հայտարարագրում Լուսինե Աբգարյանը հայտարարգրել է 1 միլիոն 742 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 3 աղբյուրից:

  • Աշխատավարձ-404 հազար դրամ,
  • Աշխատավարձ-1 միլիոն 234 հազար դրամ,
  • Այլ եկամուտներ-103 հազար դրամ:

2015 տարվա հայտարարագրում Լուսինե Աբգարյանը նշել է 1,5 միլիոն դրամ հանձնված փոխառության մասին: Դրամական միջոցները կազմել են՝

  • 900 հազար դրամ,
  • 500 դոլար:

Դատավորի եկամուտը կազմել է 6 միլիոն 627 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

2016 թվականին Լուսինե Աբգարյանը հայտարարգրել է 2 միլիոն դրամ և 500 դոլար:

Հարկային տարում դատավորին է վերադարձվել 2015-ին տրված փոխառությունը: Լուսինե Աբգարյանը նոր փոխառություն է տվել, որը կազմել է 2 միլիոն 600 հազար դրամ:

Եկամուտները կազմել են 7 միլիոն 94 հազար դրամ, որը վերջինս ստացել է 2 աղբյուրից.

  • Աշխատավարձ-6 միլիոն 988 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-106 հազար դրամ:

2017 թվականի տարեկան հայտարարագրում նշված է, որ դատավորը հանձնել է 6,5 միլիոն դրամ, ստացել է 2 միլիոն 799 դրամ փոխառություն:

Դրամական միջոցները հարկային տարվա վերջում կազմել են 1,5 միլիոն դրամ և 1500 դոլար:

Եկամուտները կազմել են 7 միլիոն 374 հազար դրամ, որը վերջինս ստացել է 3 աղբյուրից.

  • Աշխատավարձ-6 միլիոն 785 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-196 հազար 880 դրամ,
  • Տրված փոխառություն-392 հազար դրամ:

2018-ին, ստանձնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը Լուսինե Աբգարյանը հայտարարագրել է 2 հանձնված փոխառություն՝ 500 հազար դրամ և 3000 դոլար: Փոխառության գումարը հարկային տարվա վերջում կազմել է առաջինի դեպքում 7 միլիոն դրամ, իսկ եկրորդի դեպքում 5000 դոլար:

Դատավորը հայտարարագրել է նաև 1 միլիոն դրամ դրամական միջոց և 7 միլիոն 744 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 4 աղբյուրից.

  • Աշխատավարձ-5 միլիոն 872 հազար դրամ,
  • Աշխատավարձ-1 միլիոն 251 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-620 հազար դրամ,
  • Տրված փոխառություն-55 դոլար:

Ձեզ ենք ներկայացնում Լուսինե Աբգարյանի կենսագրությունը.

Ծնվել է 1971 թվականին, Տավուշի մարզի Բերդ քաղաքում:

1996 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:

1997 թվականից մինչև 1999 թվականն աշխատել է Հայաստանի Հանրապետության գերագույն դատարանում` որպես կարգադրիչ:

1999 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերի պալատի դատավորի օգնականի պաշտոնը:

2007 թվականից մինչև 2008 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի խորհրդականի պաշտոնը:

2008 թվականից մինչև 2009 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի աշխատակազմի իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետի պաշտոնը:

2009 թվականից մինչև 2014 թվականը զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի դատավորի ավագ օգնականի պաշտոնը:

2014 թվականին ավարտել է Հայաստանի Հանրապետության արդարադատության ակադեմիան:

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2014 թվականի դեկտեմբերի 24-ի հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:

ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հոկտեմբերի 24-ի ՆՀ-455-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել