Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունու գույքը և եկամուտները

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին դատական համակարգում է 2008 թվականից:

2008 թվականից մինչև 2009 թվականն աշխատել է Երևանի քրեական դատարանի դատավոր:

2009 թվականից մինչև 2013 թվականն աշխատել է դատավոր Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում:

2013 թվականից մինչև 2014 թվականն աշխատել է որպես  Կոտայքի մարզի դատախազ:

2014 թվականից 2016 թվականն աշխատել է վերաքննիչ քրեական դատարանի դատավոր:

Հայաստանի Հանրապետության նախագահի 2016 թվականի փետրվարի 19-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ:

ԲԴԽ-20-Ո-42 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2018 թվականի հուլիսի 4-ի հրամանագրով նշանակվել է վերաքննիչ քրեական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Վազգեն Ռշտունին, զբաղեցնելով Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավորի պաշտոնը, 2011 թվականին Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարագրի համաձայն ունեցել է դրամական միջոցներ՝ 19 միլիոն դրամ և 37 հազար եվրո: Եկամուտները կազմել են 7 միլիոն 672 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:

2012 թվականին, շարունակելով զբաղեցնել առաջին ատյանի դատավորի պաշտոնը, վերջինս հայտարարագրել է 20 միլիոն դրամ և 39 հազար դոլար դրամական միջոց: Միակ եկամուտը դատավորը ստացել է աշխատավարձից, որը կազմել է 5 միլիոն 604 հազար դրամ:

2013-ին Վազգեն Ռշտունին զբաղեցրել է Կոտայքի մարզի դատախազի պաշտոնը և պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է բնակարան, ինչպես նաև BMW X5 4.4 մակնիշի ավտոմեքենա:

Վազգեն Ռշտունին հայտարարագրել է նաև 22 միլիոն դրամ և 41 հազար դոլար դրամական միջոց: Միակ եկամուտը վերջինս ստացել է աշխատավարձից, որը կազմել է 4 միլիոն 926 հազար դրամ:

2013-ի տարեկան հայտարարագրում Ռշտունին հայտարարագրել է 22 միլիոն դրամ և 41 հազար դոլար: Պաշտոնյան հայտարարագրել է 5 միլիոն 920 հազար դրամ եկամուտ, որը ստացել է 2 աշխատավարձից:

  • Աշխատավարձ-4 միլիոն 926 հազար դրամ,
  • Աշխատավարձ-993 հազար դրամ:

2014 թվականին, զբաղեցնելով վերաքննիչ քրեական դատարանի դատավորի պաշտոնը, Վազգեն Ռշտունին պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է ավելի վաղ հիշատակված բնակարանը և BMW X5 4.4 մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև 23 միլիոն դրամ և 41 հազար դոլար դրամական միջոց:

Եկամուտը կազմել է 5 միլիոն 138 հազար դրամ, որը վերջինս ստացել է աշխատավարձից:

2014 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում դրամական միջոցների առումով փոփոխություններ չեն եղել, իսկ եկամուտները կազմել են 5 միլիոն 255 հազար դրամ, որը վերջինս ստացել է 2 աշխատավարձից:

  • Աշխատավարձ-5 միլիոն 138 հազար դրամ,
  • Աշխատավարձ-116 հազար դրամ:

2015 թվականին  Վազգեն Ռշտունին հայտարարգրել է 25 միլիոն դրամ և 42 հազար դոլար դրամական միջոց:

Եկամուտները կազմել են 7 միլիոն 528 հազար դրամ, որը վերջինս ստացել է աշխատավարձից:

2016 թվականից սկսած Վազգեն Ռշտունին զբաղեցնում է վերաքննիչ քրեական դատարանի նախագահի պաշտոնը: Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է ավելի վաղ հիշատակված բնակարանը և BMW X5 4.4 մակնիշի ավտոմեքենան, ինչպես նաև 25 միլիոն դրամ և 42 հազրան դոլար դրամական միջոց: Միակ  եկամուտը դատարանի նախագահը ստացել է աշխատավարձից, որը, ըստ ներկայացված տվյալների, կազմել է 1 միլիոն 532 հազար դրամ:

Պաշտոնյայի 2016 թվականի տարեկան հայտարարագրում դրամական միջոցները աճել են՝ կազմելով 35 միլիոն դրամ և 42 հազար դոլար, իսկ եկամուտը, որը վերջինս ստացել է աշխատավարջից, կազմել է 8 միլիոն 547 հազար դրամ:

2017 թվականին ներկայացված տարեկան հայտարարագրում դրամական միջոցները կազմել են 35 միլիոն դրամ և 45 հազար դոլար, իսկ եկամուտները կազմել են 8 միլիոն 317 հազար դրամ, որը վերջինս ստացել է 2 աշխատավարձից:

  • Աշխատավարձ-8 միլիոն 204 հազար դրամ,
  • Աշխատավարձ-112 հազար դրամ:

2018 թվականին Վազգեն Ռշտունին հայտարարգրել է.

Դրամական միջոց

  • 31 միլիոն դրամ,
  • 45 հազար դոլար:

Եկամուտներ

  • 8 միլիոն 154 հազար դրամ, 
  • 92 հազար 830 դրամ:

Մանե Գրիգորյանը, որը տարեկան հայտարարգիր է ներկայացրել միայն 2011, 2012 և 2013 թվականներին, եղել է Վազգեն Ռշտունու կինը:

2011-ին վերջինս հայտարարագրել է 2,5 միլիոն դրամ, 9000 դոլար: Վերջինիս եկամուտը կազմել է 2 միլիոն 496 հազար դրամ, որը վերջինս ստացել է աշխատավարձից:

2012 թվականին Մանե Գրիգորյանը հայտարարագրել է 3 միլիոն դրամ, 10 հազար դոլար: Եկամուտը կազմել է 2 միլիոն 218 հազար դրամ, որը վերջինս ստացել է աշխատավարձից:

2013-ին նա հայտարարագրել է 3,5 միլիոն դրամ և 10 հազար դոլար, եկամուտի մասին տվյալներ չկան:

Վազգեն Ռշտունու անչափահաս աղջկա, Կարինա Ռշտունու 2017 և 2018 թվականի հայտարարագրերում նույնպես տվյալներ չկան:

Լուսանկարը՝ Sputnik-ի

Եվգենյա Համբարձումյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել