Էդգար Սեդրակյանը նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր՝ ՀՀ նախագահի 2018 թվականի սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով: Մինչ այդ նա աշխատել է Կոտայքի, այնուհետև Երևանի ընդհանուր իրավասության դատարաններում:
Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաողովին ներկայացրած գույքի ու եկամուտների հայտարարագրերը:
2011 թվականին, երբ Էդգար Սեդրակյանը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր էր, հայտարարագրել է 30,5 միլիոն դրամ, 93 հազար դոլար, 21 հազար եվրո: Նրա եկամուտները կազմել են 2 միլիոն 945 հազար դրամ, որը ստացվել է 2 աշխատավարձից:
2012 թ-ին նրա դրամական միջոցները կազմել են՝ 29,5 միլիոն դրամ, 92,5 հազար դոլար, 20,500 եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 4 միլիոն 310 հազար դրամ:
2013 թ-ին դատավորը 57 միլիոն 441 հազար դրամ արժողությամբ բնակարան է ձեռք բերել, որը հարկային տարվա վերջում առկա չի եղել: Նա անև անշարժ գույքի հետ կապված 2 գործարք է կատարել, սակայն նշված թե ինչ: Դատավորի խնայողություններն այդ տարում կազմել են 19,5 միլիոն դրամ, 89,5 հազար դոլար, 20,5 հազար եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 5 միլիոն 904 հազար դրամ:
2014 թ-ին նրա խնայողությունները մնացել են անփոփոխ, իսկ եկամուտները ստացվել են 2 աշխատավարձից՝ 5 միլիոն 372 հազար դրամ:
2015-թ-ին Էդգար Սեդրակյանի դրամական միջոցները կազմել են 20 միլիոն 700 հազար դրամ, 89,5 հազար դոլար, 20,5 հազար եվրո: Իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 6 միլիոն 788 հազար դրամ:
2016 թվականին, երբ Էդգար Սեդրակյանը ստանձնել է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնը՝ հայտարարագրել է. 22,5 միլիոն դրամ,89,5 հազար դոլար, 20,5 հազար եվրո: Նրա եկամուտները ստացվել են 2 աշխատավարձերից՝ կազմելով 4 միլիոն 252 հազար դրամ:
2016 թվականի տարեկան հայտարարգրի պարզ է դառնում, որ դատավորը 2,5 միլիոն դրամի դիմաց օտարել է Nissan Tiida մակնի ավտոմեքենան և 2 միլիոն դրամի դիմաց ձեռք բերել Toyota Camry մակնիշի մեքենան:
Նրա խնայողությունները կազմել են 23 միլիոն դրամ, 89,5 հազար դոլար, 20,5 հազար եվրո: Եկամուտները ստացվել են 3 աշախատավարեձերից և մեքենայի օտարումից՝ կազմելով 10 միլիոն 393 հազար դրամ:
2017 թ-ին նրա դրամական միջոցները նվազել են 1 միլիոն դրամով, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7 միլիոն դրամ:
2018 թվականին՝ դատավորը հայտարարագրել է.
- 22 միլիոն դրամ,
- 89 հազար դոլար,
- 20 հազար եվրո:
Նրա եկամուտները սացվել են 2 աշխատավարձից և կազմել 8 միլիոն 435 հազար դրամ:
Դատավոր Էդգար Սեդրակյանի կինը՝ Լեյլա Խեչումյանը հայտարարագրել է.
- 2011 թ. – դրամական միջոցները՝ 6 միլիոն 900 հազար դրամ, 24 հազար դոլար, 11 հազար եվրո, եկամուտը ստացվել է աշխատավարձից՝ 520 հազար դրամ:
- 2012 թ. – դրամական միջոցները՝ 6 միլիոն 850 հազար դրամ, 23,5 հազար դոլար, 10,5 հազար եվրո: Եկամուտները մանցել են անփոփոխ:
- 2013 թ. – դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 4,5 միլիոն դրամ, 15 հազար դոլար, 9500 եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 682 հազար դրամ:
- 2014 թ. – խնայողությունները մնացել են անփոփոխ: Եկամուտըս տացվել է 2 աշխատավարձից՝ 2 միլիոն 269 հազար դրամ:
- 2015 թ. – դրամական միջոցները՝ 5 միլիոն 200 հազար դրամ, 15 հազար դոլար, 9500 եվրո: Աշխատավարձից ստացված եկամուտը՝ 2 միլին 757 հազար դրամ:
- 2016 թ. դրամական միջոցներն ավելացել են 1 միլիոն դրամով: Եկամուտները մնացել նույնը:
- 2017 թ. – խնայողությունները մնացել են նույնը, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 3 միլիոն 108 հազար դրամ:
- 2018 թ- դրամական միջոցները՝ 6 միլիոն 900 հազար դրամ, 15 հազար դոլար, 9500 եվրո, աշխատավարձից ստացված եկամուտը՝ 3 միլիոն 483 հազար դրամ:
Դատավոր Էդգար Սեդրակյանի որդու՝ Արեգ Սեդրակյանի 2017 և 2018 թվականի հայտարարագրերում ոչինչ նշված չէ:
Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև դատավոր Էդգար Սեդրակյանի կենսագրությունը:
Ծնվել է 1969 թվականին Երևան քաղաքում:
1987-1989թթ. ծառայել է Խորհրդային բանակում:
1993թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը:
2003թ. ավարտել է Մոսկվայի տնտեսագիտության, վիճակագրության և ինֆորմատիկայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1986թթ. աշխատել է «Շինարարական մոնտաժային վարչություն -15» Երևանշին ձեռնարկությունում:
1991-1993թթ. եղել է ԵՊՀ Հայաստանի երիտասարդների միության խորհրդի նախագահ:
1993-1994թթ. աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր սպորտի, ֆիզկուլտուրայի և երիտասարդության հարցերի վարչությունում` որպես մասնագետ, այնուհետև` երիտասարդության հարցերով բաժնի վարիչ:
1994-1995թթ. աշխատել է ՀՀ Գերագույն խորհրդի լրատվական կենտրոնի խմբագիր:
1995-1998թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական, տնտեսական վարչության ավագ խորհրդատու, արարողակարգի վարչությունում` գլխավոր մասնագետ, պետի պաշտոնակատար:
1998-1999թթ. աշխատել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի փորձագետ:
1998-2000թթ. աշխատել է Երևանի առևտրաիրավագիտական տեխնիկումի տնօրեն:
2000-2005թթ. աշխատել է Երևանի իրավատնտեսագիտական և կառավարման քոլեջ հիմնադրամի նախագահ:
2005-2011թթ. աշխատել է ՀՀ վճռաբեկ դատարանի աշխատակազմի ղեկավար:
2006-2007թթ. աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար:
2007-2011թթ. եղել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ:
2007թ. ՀՀ նախագահի հրամանագրով շնորհվել է դատական ծառայության երկրորդ դասի բարձրագույն խորհրդականի դասային աստիճան:
2011թ. հոկտեմբերի 17-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
2016թ. մայիսի 27-ի ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
ՀՀ ԱԺ կողմից 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ ՀՕ-34-Ն օրենքի համաձայն շարունակում է պաշտոնավարել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
ՀՀ նախագահի՝ 2018 թվականի սեպտեմբերի 15-ի ՆՀ-408-Ա հրամանագրով՝ նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավոր:
Ալիսա Չիլինգարյան