Դատավոր Արտակ Բարսեղյանը խոշոր ժառանգություն է ստացել

Արտակ Բարսեղյանը վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր է դեռ 2009 թվականից: Մինչ այդ նա 1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր, իսկ 2001 թ-ի հոկտեմբերի 19-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին 2011 թվականին ներկայացրած հայտարարագրի համաձայն, նրա դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ և 5000 դոլար: Եկամուտները ստացվել են աշխատավարձից և կազմել 9 միլիոն 102 հազար դրամ:

2012 թվականին նրա խնայողությունները մնացել են նույնտ, իսկ աշխատավարձից ստացված եկամուտը կազմել՝ 9 միլիոն 379 հազար դրամ:

2013 թվականին դատավորի դրամական միջոցները կտրուկ ավելացել են կազմելով 4 միլիոն դրամ և 85 հազար դոլար: Արտակ Բարսեղյանի եկամուտներից պարզ է դառնում, որ 80 հազար դոլարը նա ժառանգություն է ստացել: Դատավորը հայտարարգրել է նաև աշխատավարձից և ստացված փոխառությունից կազմած 12 միլիոն 517 հազար դրամը:

2014 թվականին դատավոր Արտակ Բարսեղյանի գույքն ու եկամ,ոտները կտրուկ ավելանում են: Դատավորը հայտարարագրել է.

  • բնակարան – 19 միլիոն 70 հազար դրամ, 
  • 9 հողամաս – ընդհանուր՝ շուրջ 19 միլիոն, 485 հազար դրամ,
  • բազմամայա տնկի – 6,8 միլիոն դրամ,
  • հասարակական նշանակության շինություն – 67 միլիոն 480 հազար դրամ,
  • արտադրական նշանակության շինություն – 38 միլիոն 380 հազար դրամ,
  • նոր կառուցված, ձեռք բերված և անշարժ գույքի կադաստր վարող լիազոր մարմնի կողմից հաշվառված ու գնահատված այն շինությունը, որը դեռևս չի ստացել իրավունքների պետական գրանցում, ինչպես նաև սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամաuի վրա ինքնակամ կառուցված շենքը և շինությունը – 30 միլիոն 765 հազար դրամ:

Այս տարում նա ստացել և օտարել է 50 հազար դրամի արժեթղերը:

Դրամական միջոցները մնացել են նույնը՝ 4 միլիոն դրամ և 85 հազար դոլար:

Դատավորի եկամուտները կազմել են 10 միլիոն 227 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և գույքի օտարումից, ինչպես նաև 182 միլիոն դրամ, որը ստացվել է ժառագությունից ստացած գույքից:

2015 թ-ին Արտակ Բարսեղյանը ձեռք է բերել՝

  • հողամաս – 417 հազար դրամ, 
  • ավտոտնակ – 192 հազար դրամ,
  • Audi Q7 Quatro 3.6 L մակնիշի ավտոմեքենա – 19 միլիոն դրամ:

Նրա խնայողությունները կազմել են 70 հազար դոլար: Եկամուտները՝ 31 միլիոն 289 հազար դրամ, որը ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձից, ստացված 2 փոխառություններից, այլ եկամուտից:

2016 թվականին դատավորը 61 միլիոն 791 հազար դրամի դիմաց օտարել է հասարակական նշանակության շինությունը:

Դրամական միջոցները կազմել են 60 միլիոն դրամ, 70 հազար դոլար:

Եկամուտները կազմել են 76 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից, այլ եկամուտից և վերոնշյալ գույքի օտարումից:

2017 թվականին էլ Արտակ Բարսեղյանի եկամուտները փոքր ինչ նվազել են՝ կազմելով 55 միլիոն դրամ և 70 հազար դոլար: Եկամուտները կազմել են 23 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից, ստացված 2 փոխառություններից, այլ եկամուտից:

Դատավոր Արտակ Բարսեղյանի կինը՝ Աննա Բարսեղյանը 

  • 2011, 2013, 2014  թվականne8i ի հայտարարգրերում ոչինչ չի նշել:
  • 2012 թ-ին նա այլ եկամուտ է ստացել՝ 430 հազար դրամ:
  • 2015-ին 800 հազար դրամ եկամուտ է ստացել ձեռնարկատիրական գործունեությունից:
  • 2016 թվականին ձեռնարկատիրական գործունեությունից ստացված գումարը կազմել է 600 հազար դրամ, նա նաև 2 միլիոն 22 հազար դրամի փոխառություն է հանձնել, որը հարկային տարվա վերջում կազմել է 1 միլիոն 27 հազար դրամ:
  • 2017-ին դատավորի կնոջ եկամուտները կազմել են 3 միլիոն 490 հազար դրամ, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից ու ստացված փոխառությունից:

Դատավորի դստեր՝ Մանան Բարսեղյանի 2014-2017 թվակնների հայտարարագրերում ոչինչ նշված չէ: Նրա մյուս երեխաների՝ Լիի Բարսեղյանի 2016, 2017, Գևորգ և Սարգիս Բարսեղյանների 2017 թվականի հայտարարգրերում ևս ոչինչ նշված չէ:

 

Ստորև կարող եք ծանոթանալ նաև դատավորի կենսագրությանը.

Արտակ Բարսեղյանը ծնվել է 1967 թվականին Արարատի մարզի Վեդի քաղաքում։

1993 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի հեռակա բաժինը։

1993 թվականից մինչև 1997 թվականը աշխատել է ՀՀ Փաստաբանների միության Արարատի իրավաբանական կոնսուլտացիայում՝ որպես փաստաբան։

1997 թվականից մինչև 1999 թվականը աշխատել է ՀՀ Արդարադատության նախարարությունում նախ՝ որպես օրենսդրական հարցերի վարչության գլխավոր մասնագետ, այնուհետև` նախարարի օգնական։

1999 թվականից մինչև 2001 թվականը եղել է Արարատի մարզի Առաջին ատյանի դատարանի դատավոր։

2001 թվականի հոկտեմբերի 19-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2009 թվականը աշխատել է Երևանի քաղաքացիական դատարանի դատավոր:

2009 թվականի հունվարի 15-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր։

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել