Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Նախշուն Տավարացյանի գույքն ու եկամուտները

Նախշուն Տավարացյանը դատական համակարգում աշխատում է 1996 թվականից: Նա աշխատել է որպես տնտեսական դատարանի դատավոր, վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր, իսկ 2015 թվականի նոյեմբերի 16-ի ՀՀ Նախագահի հրամանագրի համաձայն զբաղեցնում է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնը:

Իրավաբան.net-ը շարունակում է ձեզ ներկայացնել դատական իշխանության ներկայացուցիչների գույքի ու եկամուտների հայտարարագրերը:

2011 թվականին, երբ Նախշուն Տավարացյանը վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր էր, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր գույքի և եկամուտների հայտարարագիրը, որի համաձայն նա ունեցել է 2 միլիոն դրամ,  11 միլիոն 685 հազար դրամ եկամուտ, որը ստացվել է 2 աղբյուրից՝ աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2012 թ-ին ավելացել են դատավորի դրամական միջոցներն ավելացել են և կազմել 2 միլիոն դրամ և 5000 եվրո: Եկամուտներն այդ տարում կազմել են 9 միլիոն դրամ, որը ստացվել է աշխատավարձից և 5000 եվրո՝ ստացված փոխառությունից:

2013 թ-ին Նախշուն Տավարացյանի խնայողությունները կազմել են 2 միլիոն դրամ, եկամուտները՝ 14 միլիոն 297 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից, ստացված փոխառություններից, և գույքն օտարելուց ստացված եկամուտից: Ըստ հայտարարագրի 2013-ին դատավորը 1 միլիոն արժողությամբ գույք  է օտարել:

2014 թ-ին դատավորը 25 հազար դոլար արժողությամբ բնակարան է ձեռք բերել, ավելացել են նաև նրա դրամական միջոցները՝ կազմելով 3 միլիոն դրամ: Աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 13 միլիոն 563 հազար դրամ:

2015 թ-ին վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի պաշտոնը ստանձնելիս Նախշուն Տավարացյանը հայտարարագրել է.

  • բնակարան,
  • անհատական բնակելի տունը` հողամասի վրա կառուցված, իր տնտեսական շինություններով,
  • BAZ 3778 մակնիշի ավտոմեքենա,
  • դրամական միջոցները՝ 5 միլիոն դրամ
  • եկամուտները՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ՝ աշխատավարձից ստացված 16 միլիոն 206 հազար դրամ:

2015 թվականի տարեկան հայտարարգրի համաձայն ավելացել են միայն նրա դրամական միջոցները՝ կազմելով 17,5 միլիոն դրամ:

2016 թ-ին ավելացել են դատավորի խանյողությունները՝ կազմելով 7 միլիոն դրամ: Աշխատավարձից ստացված եկամուտները կազմել են 11 միլիոն 727 հազար դրամ:

2017 թ-ին նրա խնայողությունները հասել են 8,5 միլիոն դրամի, եկամուտները կազմել 13 միլիոն 595 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից և ստացված փոխառությունից:

2018 թ-ին Նախշուն Տավարացյանը հանձնել և ստացել է 11,945 դոլարի փոխառություն: Դրամական միջոցները կազմել են 4 միլիոն դրամ, 225 դոլար, եկամուտները՝ 11 միլիոն 423 հազար դրամ, որը ստացվել է աշխատավարձից:

Նրա հետ համատեղ բնակվող Անի Տավարացյանը հայտարարագրել է այլ եկամուտից ստացված՝

  • 2012 թ-ին՝ 60 հազար դրամ,
  • 2013 թ-ին՝ 72 հազար դրամ,
  • 2014 թ-ին՝ 420 հազար դրամ,
  • 2015 թ-ին՝ 310 հազար դրամ,
  • 2016 թ-ին՝ 348 հազար դրամ,
  • 2017 և 2018 թվականների հայտարարագրում ոչինչ նշված չէ:

Ստորև ձեզ ենք ներկայացնում նաև վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի կենսագրությունը

Նախշուն Տավարացյանը ծնվել է 1957 թվականին Ադրբեջանի ՍՍՀ Շամխորի շրջանի Սալեր գյուղում

1985 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։

1985 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է փաստաբան, եղել է ՀՀ Փաստաբանների միության կոլեգիայի անդամ։

1996 թվականից մինչև 1999 թվականն եղել է Կոտայքի շրջանի Ժողդատարանի դատավոր։

1999 թվականից մինչև 2002 թվականն եղել է ՀՀ Քաղաքացիական գործերով վերաքննիչ դատարանի դատավոր։

2002 թվականի սեպտեմբերի 9-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Տնտեսական դատարանի դատավոր։

2008 թվականից մինչև 2015 թվականը աշխատել է ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր:

2015 թվականի նոյեմբերի 16-ից ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր:

Ալիսա Չիլինգարյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել