ՍԴ անդամ Հրանտ Նազարյանն ու կինը հայտարարագրել են համեստ եկամուտներ

60-ամյա Հրանտ Նազարյանը սահմանադրական դատարանի անդամի պաշտոնը ստանձնել է դեռևս 1996 թվականին և շուրջ 23 տարի պաշտոնավարում է:

2011-2017 թվականների գույքի և եկամուտների տարեկան հայտարարագրերում նշված են բացառապես եկամուտներ, որոնք ստացվել են աշխատանքի դիմաց վարձրատրությունից:

Այսպիսով, 2011-ին այդ եկամուտը կազմել է 9,77 միլիոն դրամ, 2012-ին՝ 9,47 միլիոն դրամ, 2013-ին՝ 9,9 միլիոն դրամ, 2014-ին 11,08 միլիոն դրամ, 2015-ին՝ 12,37 միլիոն դրամ, 2016-ին՝ 14,8 միլիոն դրամ, 2017-ին՝ 12,35 միլիոն դրամ:

2018 թվականի տարեկան հայտարարագիր չի ներկայացվել:

Նրա կինը՝ Աննա Նազարյանը, նույնպես հայտարարագրել է բացառապես եկամուտներ:

Այսպիսով, 2011-ին նրա աշխատավարձը կազմել է 390 հազար դրամ, 2012-ին՝ 135 հազար դրամ, 2013-ի 108 հազար դրամ եկամուտի հստակ աղբյուրը նշված չէ, իսկ 2014-2016 թվականներին եկամուտ չի ունեցել:

2017-2018 թվականներին Աննա Նազարյանը հայտարարագիր չի ներկայացրել:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել