Մինչև վերջերս Ֆրանսիայում չկային հինգաստղանի հյուրանոցներ. Ի՞նչ կարգ է գործում Հայաստանում

Հետաքրքիր է իմանալ, որ մինչև վերջերս Ֆրանսիայում չկային հինգաստղանի հյուրանոցներ, փոխարենը գործում էին 4 աստղանի Grand Deluxe հյուրանոցները, որոնք խորթ էին VIP-հաճախորդների համար, որոնք առաջին անգամ էին այցելում Ֆրանսիա:

 

Հայաստանի Հանրապետությունում ևս իրականացվում է հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորում:

 

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացվում է կամավոր սկզբունքով:

 

Հյուրանոցային տնտեսության օբյեկտների որակավորումն իրականացնում է լիազոր մարմինը`

 

Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած որակավորման կարգերին և ընթացակարգին համապատասխան:

 

Որակավորում ստացած հյուրանոցային տնտեսության օբյեկտներին տրամադրվում է համապատասխան վկայական:

 

Որակավորում կարող են ստանալ հյուրանոցային տնտեսության այն օբյեկտները, որոնք բավարարում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված` քաղաքաշինական, սանիտարահիգիենիկ, հակահրդեհային և օրենքում շարադրված նվազագույն պահանջները:

 

Իսկ ի՞նչ կարգով են որակավորվում հյուրանոցները Հայաստանում:

 

«Հայաստանի Հանրապետությունում հյուրանոցները և մոթելները որակավորվում են որակավորման 5 կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով»,-Իրավաբան.net-ին հայտնում է ՀԵԻԱ իրավաբան Գոհար Կոստանյանը:

Հյուրանոցատիպ հանգրվանները, առողջարանները որակավորվում են որակավորման չորս կարգով, որոնք նշվում են հնգաթև աստղերով:

 

Հանգստյան և մասնագիտացված ճամբարները կամ տները, պանսիոնները, զբոսաշրջային, մանկապատանեկան, ճամբարային բնակատեղիները, զբոսաշրջային տները որակավորվում են որակավորման երեք կարգով, որոնք նշվում են հռոմեական թվանշաններով:

 

Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք հյուրանոցային տնտեսության օբյեկտի հստակ տարբերակման, ինչպես նաև գովազդային և այլ նպատակների համար պետք է օգտագործեն օրենքով նախատեսված անուններին համապատասխան անուններ, իսկ սահմանված կարգով որակավորման կարգ ստանալու դեպքում` որակավորման կարգերը:

 

Հյուրանոցային ծառայություններ մատուցող անձինք կարող են օգտագործել միայն սահմանված կարգով ստացված հյուրանոցային օբյեկտների որակավորման կարգեր:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել