Արդեն նշել ենք, որ ՀՀ Կառավարության 2004թ. որոշմամբ սահմանված են կենդանի խաղերի կանոնները: Այսօր խոսենք պոկերի, մասնավորապես`վեց խաղաթղթանի պոկերի մասին:
Այս պոկերին մասնակցում է խաղաթղթերի կապուկ` 52 խաղաթղթով` յուրաքանչյուր 4 երանգներում (ագռավ, խաչ, ագուռ և սիրտ) երկուսանոցից մինչև մեկանոց: Յուրաքանչյուր երանգի ամենաբարձր խաղաթուղթը մեկանոցն է, ամենափոքր խաղաթուղթը` երկուսանոցը:
«Պոկեր» թղթախաղը հիմնվում է 5 խաղաթղթերի համակցությունների աստիճանների վրա, որը խաղում են հատուկ խաղասեղանի վրա, ուր յուրաքանչյուր խաղացողի առջև պատկերված են խաղագումարի` անտեի (կոնի), կրկնապատկման` րեյսի (խաղագումարի) և դեպոզիտի` բոնուսի վանդակները: Բոլոր խաղացողները, անկախ մեկը մյուսից, խաղում են ընդդեմ խաղարկողի:
Պոկեր խաղալու համար յուրաքանչյուր խաղացող պետք է խաղատան դրամարկղից կամ խաղավարից ձեռք բերի համապատասխան խաղանիշեր: Խաղացողները խաղասեղանի խաղաշրջանակի անտեի վրա դնում են սկզբնական խաղագումարները` մինչև խաղարկողի «Խաղագումարների տեղադրումներն ավարտված են» հայտարարելը:
Խաղարկողը ձախից աջ խաղացողներին և իրեն բաժանում է 5-ական խաղաթուղթ` երեսով ներքև (փակ), բացառությամբ խաղարկողի մեկ խաղաթղթի, որը դրվում է երեսով վերև (բաց): Մինչև բաժանման ավարտը խաղացողներն իրավունք չունեն ձեռք տալու խաղաթղթերին:
Ծանոթանալով խաղաթղթերին` խաղացողը որոշում է դրանց արժեքը: Խաղի իմաստը կայանում է նրանում, որ խաղացողը վերջին հաշվով պետք է իր խաղաթղթերը համեմատի խաղարկողի խաղաթղթերի հետ, ում խաղաթղթերը ավելի բարձր են, որակավորվող համակցություն ունեն, նա էլ համարվում է հաղթող: Խաղաթղթերի համակցությունները, ամենացածր արժեք ունեցողից մինչև ամենաբարձր արժեք ունեցողը, հետևյալն են`
NN ը/կ |
Խաղաթղթերի համակցումը |
1. |
1 նույնատիպ զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
2. | 2 զույգ |
3. | 2 նույնատիպ (թրիս) |
4. | Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) |
5. | Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ) |
6. | 1 զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ) |
7. | 4 նույնատիպ (քառե) |
8. | Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) |
9. |
Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) |
Խաղաթղթերի համակցության արժեքը գնահատելուց հետո խաղացողին հնարավորություն է տրվում ընդունել հետևյալ որոշումներից մեկը.
1. Անմիջապես հանձնվել: Խաղացողը խաղաթղթերը (փակ վիճակում) անմիջապես նետում է խաղասեղանի վրա, նա կորցնում է անտեի մասում դրված գումարը, և իր համար խաղն ավարտվում է:
2. Շարունակել խաղը` հաշվի առնելով խաղաթղթերի առավելությունը: Խաղացողն անտեի մասում դրված գումարի կրկնակի չափով գումար դնում է խաղասեղանի կրկնապատկման մասում (րեյս) և միևնույն ժամանակ կարող է իր խաղաթղթերը փակ վիճակում դնել խաղասեղանին:
3. Յուրաքանչյուր խաղացող իր ցանկությամբ կարող է գնել ևս մեկ խաղաթուղթ` նախօրոք վճարելով անտեի մասում դրված գումարի չափով գումար: Խաղարկողն անմիջապես վերցնում է համապատասխան գումարը և խաղացողին տալիս ևս մեկ խաղաթուղթ: Խաղացողը գնահատում է իր 6 խաղաթղթերից հինգով կազմվող լավագույն համակցությունը և իր ցանկությամբ ընդունում NN 1 կամ 2 որոշումներից մեկը:
Դրանից հետո խաղարկողը բացում է իր մնացած 4 խաղաթղթերը, որից հետո խաղարկողի 5 խաղաթղթերի համակցությունը համեմատվում է խաղացողների 6 խաղաթղթերի միջից 5 խաղաթղթից բաղկացած լավագույն համակցության հետ: Երբ խաղարկողի մոտ չկա խաղաթղթերի որակավորվող համակցություն, այսինքն խաղարկողը չունի խաղին մասնակցելու խաղաթղթերի գոնե նվազագույն համակցում (մեկանոց, թագավոր), ապա խաղացողներին վերադարձվում է իրենց կողմից դրված անտեի և անտեի կրկնակի չափով (րեյս) գումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը) և վճարվում է լրացուցիչ գումար` խաղացողի կողմից դրված անտեի չափով: Եթե խաղացողի 6 խաղաթղթերի միջից 5 խաղաթղթից բաղկացած համակցությունն ավելի փոքր արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի համակցությունը, ապա խաղացողը կորցնում է իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը): Եթե խաղացողի 6 խաղաթղթերի միջից հինգ խաղաթղթից բաղկացած համակցումն ու խաղարկողի խաղաթղթերի համակցությունն ունեն միևնույն արժեքը, ապա հաջորդաբար համեմատվում են խաղացողի և խաղավարի խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթղթերը, ում խաղացող համակցությանը չմասնակցող ամենամեծ արժեք ունեցող խաղաթուղթն ավելի բարձր արժեք ունի, նա էլ համարվում է հաղթող: Բոլոր խաղաթղթերի (և համակցության և համակցությանը չմասնակցող) արժեքի հավասարության դեպքում խաղացողը հետ է վերցնում իր դրած խաղագումարները (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), և խաղն սկսում է նորից: Եթե խաղացողի 6 խաղաթղթերի միջից 5 խաղաթղթից բաղկացած համակցումն ավելի մեծ արժեք ունի, քան խաղարկողի խաղաթղթերի որակավորվող համակցությունը, ապա խաղացողին վերադարձվում է անտեի և անտեի կրկնակի չափով (րեյս) գումարը (խաղացողի կողմից դրված կոնը և կրկնապատկումը), վճարվում է խաղացողի կողմից դրված անտեի գումարի չափով գումար, ինչպես նաև շահման լրացուցիչ գումար` հետևյալ աղյուսակի համաձայն.
Խաղաթղթերի համակցումը | Շահման լրացուցիչ գումարի բազմապատիկը (բազմապատկվում է կրկնապատկման (րեյս) գումարով) |
1 նույնատիպ զույգ կամ ցածր` մեկանոց-թագավոր |
1 |
2 զույգ | 2 |
3 նույնատիպ (թրիս) | 3 |
Ցանկացած 5 հաջորդականություն (սթրեյթ) | 4 |
Ցանկացած 5 նույներանգ (ֆլաշ) | 5 |
1 զույգ և 3 նույնատիպ (ֆուլ հաուզ) | 7 |
4 նույնատիպ (քառե) | 20 |
Նույներանգ 5 հաջորդականություն (սթրեյթ ֆլաշ) | 50 |
Նույներանգ 5 հաջորդականություն, որն ավարտվում է մեկանոցով (ռոյալ ֆլաշ) | 100 |
Հիշենք, որ պոկերը, բավականին հետաքրքիր լինելով հանդերձ, պարզապես խաղ է…
Աղբյուրը` Իրավաբան.net