Սահմանադրական դատարանի դատավոր Արման Դիլանյանը դատական համակարգում է 2013 թվականից:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին վերջինս նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր, իսկ 2018 թվականին Ազգային ժողովի կողմից ընտրվել է Սահմանադրական դատարանի դատավոր:
Նա 2017 թվականի ապրիլի 28-ին դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է դատավորների միության խորհրդի անդամ:
2018 թվականի սեպտեմբերի 13-ին վերջինս Ազգային ժողովի կողմից ընտրվել է ՍԴ դատավոր: Նշենք, որ վերջինս ՍԴ դատավորի պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել:
Իրավաբան.net–ը ձեզ է ներկայացանում նրա գույքն ու եկամուտները:
2013 թվականին Արման Դիլանյանը վարչական դատարանի դատավորի պաշտոնը ստանձնելիս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացրած հայտարարարագրի համաձայն նրա դրամական միջոցները կազմել են.
- 45 միլիոն դրամ
- 150 հազար դոլար
- 120 հազար եվրո:
Նրա եկամուտները կազմել են 2 միլիոն 571 հազար 549 դրամ: Սա ստացվել է 4 աղբյուրից՝ աշխատավարձերից:
2013 թվականի տարկեան հայտարարագրի համաձայն, նրա եկամուտները աճել են՝ հասնելով 5 միլիոն 947 հազար 278 դրամի, որը ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից և այլ եկամուտից:
2014 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն հարկային տարվա վերջում նրա դրամական միջոցները կազմել են.
- 40 միլիոն դրամ,
- 150 հազար դոլար,
- 120 հազար եվրո:
Արման Դիլանյանի եկամուտները կազմել են 5,630,623 դրամ, որը ստացվել է 3 աշխատավարձերից, նա ստացել է նաև 1,150 դոլար եկամուտ՝ փոխառությունից:
2015 թվականի տարեկան հայտարագրում վերջինիս դրամական միջոցները նվազել են.
Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում և վերջում կազմել են՝
- 45 միլիոն դրամից՝ 32 միլիոն 700 հազար դրամ,
- 150 հազար դոլարից՝ 122 հազար դոլար,
- 120 հազար եվրոյից՝ 111 հազար եվրոյի:
Նրա եկամուտները կազմել են 6,754,994 դրամ: Սա ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:
2016 թվականի տարեկան հայտարարագրում Արման Դիլանյանի դրամական միջոցները շարունակել են նվազել կազմելով՝
- 29 միլիոն դրամ,
- 114 հազար դոլար,
- 105 հազար եվրո:
Եկամուտները կազմել են 6,947,079 դրամ: Սա ստացվել է 3 աղբյուրից՝ աշխատավարձերից:
2017 թվականի տարեկան հայտարարագրում Արման Դիլանյանի դրամական միջոցները կրկին նվազել են.
- 25 միլիոն դրամ,
- 107 հազար դոլար,
- 102 հազար եվրո:
Վերջինս 2017-ին 260.000 հազար դրամ փոխառություն է ստացել:
Աշխատանքի վարձատրությունից ստացված եկամուտները կազմել են 7 միլիոն 443 հազար 986 դրամ, և ստացվել 3 աղբյուրից:
Պաշտոնի ստանձման և 2013 թվականի տարեկան հայտարարգրում Արման Դիլանյանի կին է նշված Արաքսյա Հովսեփյանը:
Վերջինիս 2013 թվականի տարեկան հայտարագրում նշված է.
Դրամական միջոցներ.
- 6,5 միլիոն դրամ,
- 14 հազար դոլար:
Աշխատանքի վարձատրությունից ստացած եկամուտը կազմել է 4 միլիոն դրամ:
2015 թվականին որպես Արման Դիլանյանի կին տարեկան հայտարարագիր է ներկայացրել Նաիրա Ալեքսանյանը:
Վերջինիս դրամական միջոցները կազմել են 5 միլիոն դրամ, եկամուտները՝ 1 միլիոն 135 հազար 519 դրամ, որը ստացվել է աշխատավարձից:
2016 թվականին Նաիրա Ալեքսանյանի դրամական միջոները հարկային տարվա վերջում աճել են 500 հազար դրամով, իսկ եկամուտները կազմել ՝ 1 միլիոն 555 հազար 150 դրամ, որը կրկին ստացվել է աշխատավարձից:
2017 թվականին նրա դրամական միջոցները նվազել են՝ կազմելով 3 միլիոն դրամ, եկամուտները՝ 664 հազար 614 դրամ:
Արման Դիլանյանն ունի 2 անչափահաս երեխա: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացվել է միայն 1 երեխայի, Միքայել Դիլանյանի 2017 թվականի հայտարարագիրը, սակայն դրանում ոչինչ նշված չէ:
Ձեզ ենք ներկայացնում նաև ՍԴ դատավոր Արման Դիլանյանի կենսագրությունը.
Ծնվել է 1974 թվականին Արարատի մարզի Գետափնյա գյուղում:
1996 թվականին ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:
2004 թվականին շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական կոչում՝ «Միջազգային հանրային իրավունք» մասնագիտացմամբ: Ատենախոսության թեման՝ «Միջազգային դատարանները և միջպետական վեճերի խաղաղ կարգավորման հիմնահարցերը»:
21.08.1996 թվականից աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանում` որպես աշխատակազմի քարտուղարության առաջին կարգի մասնագետ, ապա` նախագահի տեղակալի օգնական, իսկ այնուհետև` իրավախորհրդատվական ծառայության (վարչության) անհատական դիմումների վերլուծության բաժնի վարիչ:
29.09.2012 թվականից մինչև 26.04.2013 թվականը կատարել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության (վարչության) պետի պարտականությունները:
03.04.2006 թվականից մինչ օրս դասավանդում է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանում («Միջազգային իրավունք», «Միջազգային արդարադատություն» առարկաներ): Նույն թվականից մինչև 2013 թվականի փետրվար ամիսը հանդիսացել է Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանի իրավաբանական ֆակուլտետի Միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի վարիչը:
2013 թվականի դեկտեմբերի 12-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ վարչական դատարանի դատավոր:
2015 թվականից դասավանդում է ՀՀ Փաստաբանական դպրոցում («Ներկայացուցչությունը վարչական դատավարությունում», «Ներկայացուցչությունը վարչական վարույթում» առարկաներ):
2017 թվականի ապրիլի 28-ին ՀՀ դատավորների միության ընդհանուր ժողովի կողմից ընտրվել է ՀՀ դատավորների միության խորհրդի անդամ: Ընդգրկված է «Դատական իշխանություն» ամսագրի խմբագրական խորհրդի կազմում:
Հեղինակ է մի շարք գիտական հոդվածների:
Ամուսնացած է: Ունի երկու զավակ:
Եվգենյա Համբարձումյան